Սուտ՝ հանուն իշխանության․ Սարգսյանի և Փաշինյանի հայելային արտացոլումը
Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, բացի նույն աշխարհաքաղաքական կենտրոնի սպասարկու լինելը, գրեթե իրարից չեն տարբերվել նաև նախընտրական կեղծ խոստումներ տալուց։
Միակ տարբերությամբՍերժը ՝ի տարբերություն Փաշինյանի, վերացական խոստումներով էր ստում հասարակությանը. օրինակ՝ առանց տեղանք նշելու խոստանում էր հանրապետության տարբեր վայրերում ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Խոստանում էր բնակչության թվի աճ մինչև 2040 թ.: Խոստանում էր ֆուտբոլի չեմպիոն դառնալ։ Խոստացավ, որ այլեւս չի առաջադրվի վարչապետի և նախագահի պաշտոնին, անհարկի խոստանում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմու՝ միաժամանակ հանդիսավորաբար խոստանալով լինել Երևան–Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը։
Նիկոլ Փաշինյանը շատ ավելի բացահայտ կեղծ խոստումներ է տվել գործարաններ և աշխատատեղեր ստեղծելու մասին։
Օրինակ՝ 2018-ի նախընտրական շրջանում խոստացավ, որ ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերությունը 285-340 մլն դոլարի ներդրում կկատարի տնտեսության մեջ։ Համաձայն այդ խոստման՝ տվյալ ընկերությունը պետք է արտադրեր կալցինացված սոդա, աղ եւ ապակի։ Հետագայում պարզվեց, որ «Էկոտեխպրոմ» ընկերությունն ունի ընդամենը 10 000 ռուբլի կապիտալ և գրանցված մեկ աշխատակից։
Նիկոլ Փաշինյանը 2018-ի նոյեմբերի 20-ին՝ կրկին արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, թե առաջիկայում Սեւանում շաքարի նոր գործարան կբացվի։ Ռոբերտ Քոչարյանի տարիներին գործող Սեւանի շաքարի գործարանը, որը փակվել էր Սերժ Սարգսյանի կառավարման առաջին տարում, Փաշինյանը խոստացավ վերաբացել, բայց մինչեւ այսօր չի վերաբացվել խոստացված շաքարի գործարանը։
Նույն ժամանակ հայտարարեց նաեւ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան բացելու մասին, մեկ ամսից անց անգամ մասնակցեց գործարանի բացմանը։ Մի քանի ամիս անց նաեւ հայտարարեց, որ այդ գործարանը վաճառքի է հանել հայկական արտադրության հեռուստացույցներ։
Փաշինյանը նաեւ հայտարարեց, թե «Հայէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա ստեղծվելու է նոր գործարան, որում սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել 5-7 մլն դոլարի ներդրում, հետագայում՝ եւս 10-15 մլն դոլար։ Որը պետք է իրականացներ լիտվիական «Բելտեխնիկա» ընկերության հայազգի ղեկավար Արմեն Հարությունյանը, բայց մինչեւ այսօր դա եւս չի իրականացվել։
2018-ի նոյեմբերին՝ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Փաշինյանը հայտնեց, թե «Ռեքոմ» ընկերությունը ֆոտովոլտային մարտկոցների գործարան կառուցելու համար կներդնի 100 մլն դոլար, որը եւս չիրականացավ։
Բացի այս խոստումները՝ բազում այլ խոստումներ ևս տրվել են, բայց դրանցից ոչ մեկը իրականություն չի դարձել։
Եւ ամենակարեւորը՝ ինչպես Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այնպես էլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։


