Առաջին հարվածը Փաշինյանին․ Եկեղեցին և ազգը չեն հանձնվի
Պետք է արձանագրել,որ 2018-ից մինչև այսօր Նիկոլ Փաշինյանի առաջին պարտությունը ընդդեմ հայ հավաքականության տեղի ունեցավ հենց եկեղեցու դեմ ծավալված գործընթացներում։
Նիկոլի պարտության արձանագրումը կաթողիկոսի դեմ քրեական գործի հարուցումն է ,քանի որ նրան հեռացնելու օրակարգը փոխվեց քրեական հետապնդման: Մինչ եկեղեցու դեմ բացահայտ գործի անցնելը, չի եղել նախադեպ, որ Նիկոլ Փաշինյանը չհասնի իր առջև դրված խնդրի կատարմանը։
Փաստացի, եկեղեցու դեմ պայքարում Նիկոլի պարտությունը դնում է սկիզբը նրա ավարտի։
Իհարկե մենք չենք շտապում ոգևորվելու ու հաղթանակ տոնելու համար, բայց սա շատ կարևոր արձանագրում է ընտրություններին ընդառաջ, որ հնարավոր է միասնական ջանքերով հասնել նրա վերջնական պարտությանը։
Պատմության մեջ քիչ չեն այն օրինակները, երբ տարբեր մոլագար առաջնորդները եկեղեցու դեմ են գործել, ինչը պատճառ է դարձել նրանց անկման մեկնարկի։
Բայց կարևոր է հիշել ,որ մենք գործ չունենք միայն Նիկոլի և Սերժ Սարգսյանի հետ. մեր դեմ, ի դեմս նրանց, գործում են արևմտյան ու թուրքական հատուկ ծառայությունները, հետևաբար նրանք այդքան հեշտ չեն նահանջելու եկեղեցու դեմ պայքարից։
Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն բացահայտ գործող հոգևորականներով։ Զգալի թվով հոգևորականներ կան, ովքեր գործում են Միքայել Մինասյանի ուղղորդմամբ և այսօր դեռ դեմ չեն դուրս եկել կաթողիկոսին, պաշտպանի դիրքերից են հանդես գալիս, բայց դա ընդամենը մարտավարություն է։
Նրանք բացահայտ դեմ կգործեն, երբ վստահ լինեն, որ հնարավոր է կաթողիկոսին հեռացնել. հակառակ դեպքում նրանք շարունակելու են պաշտպանի դիրքերից եկեղեցու ներսում իրենց քայքայիչ գործունեությունը ծավալել։
Մինասյանական հոգևորականներից է նաև վերջերս Մասոթնյաց թեմի առաջնորդ նշանակված հայտնի Հայր Ռուբենը։
Վերջին օրերին այսպես ասած Միշիկի աշխատակիցները, ի դեմս Հայր Ռուբենի և Իտալիայում ՀՀ նախկին դեսպանի, ինչ-որ Համահայկական Միասնական դաշինք նախաձեռնություն են սկսել, որը կրկին միտված է ընդդիմության միասնականությունը խաթարելուն, որքան էլ գեղեցիկ ձևակերպումներով նրանք ներկայացնեն իրենց նպատակները։
Հայր Ռուբենը այն անձն է, ով հրապարակային դրական դիրքորոշում էր արտահայտում Միքայելի այն աշխատակցի մասին, ով զրպարտելով Կաթողիկոսին, 2022 թվին մեղադրում էր ռուսական գործակալ լինելու մեջ։
Հայր Ռուբենը այն մարդն է, ով ճեմարանի սաներին քարոզում էր,եթե ռուսները չգային տարածաշրջան, մենք ավելի լավ ապագա կունենայինք պարսիկների հետ և այլն…
Հուսանք եկեղեցու ներսում ծավալվում է գործողություն ՝ներսից գործողների դեմ։
И, быть может, действительно настало время, чтобы зазвонили колокола всех церквей — как в Армении, так и в Диаспоре. Не с политическим призывом, не в угоду партийным интересам, но как сигнал национального пробуждения. С призывом к армянскому народу — встать и защитить Армянскую Апостольскую Святую Церковь от нечестивого произвола Пашиняна. Ибо это уже не политический вопрос и не может рассматриваться как вмешательство Церкви в политику. Речь идёт о самом существовании национального духовного института, во весь рост вставшего перед армянским народом как вопрос бытия или небытия. Когда под угрозой опора многовековой веры и идентичности, молчание становится соучастием. И если есть момент, когда колокола должны прозвучать как общенациональный набат, то этот момент — сейчас.


