Սերժ Սարգսյանը ստորագրեց, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է․ ո՞վ ստանձնեց ԱԷԿ-ը փակելու պարտավորությունը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն է ստանձնել Մեծամորի ատոմակայանը փակելու պարտավորությունը, ինչին Արմեն Աշոտյանը հակադարձեց, պնդելով, թե Սերժը նման պարտավորություն չի ստանձնել, իբր CEPA-ում նշված է, որ ԱԷԿ-ի փակումը պետք է կատարվի պիտանելիության ժամկետի լրանալուց հետո:

Չնայած այն բանին, որ միջազգային պրակտիկայում չկա նման սահմանում, քանի որ բոլոր դեպքերում ոչ թե փակում են ատոմակայանները ժամկետի լրանալուց հետո, այլ արդիականացնում և գործարկում են:

Բայց, որպեսզի ավելի պարզ լինի, այս հարցում անգամ ստախոս Նիկոլը չի ստում, այլ ստում է Արմեն Աշոտյանը՝փորձելով փրկել Սերժ Սարգսյանի գահավիժած վարկանիշը:

Ամեն բան կխոսենք փաստերով:

Ուղիղ մեջբերում CEPA-ից՝հոդված 42.


«Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի ,կամ գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն պայմաններն ապահովելու նպատակով»:

Ըստ Eu-armenia.am պաշտոնական կայքի, «Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապաակտիվացում և նոր փոխարինող ենթակառուցվածքի ստեղծման նախատեսումը. պետք է իրականացվեր մինչեւ 2024 թվականը»:

Այս ակնհայտ փաստերը և ընդհանրապես Սերժ Սարգսյանի ընդունած CEPA-ի տրամաբանությունը Հայաստանի Հանրապետության մահվան մասին է:

Մենք դեռ կխոսենք CEPA-ի առանձին հակահայկական կետերի մասին և այն մասին, թե ինչ կործանարար ազդեցություն է ունեցել Սերժ Սարգսյանը մեր երկրի ապագայի վրա:

Գալով ԱԷԿ-ի մասով CEPA-ի ձեւակերպմանը՝ կարծում եմ, մեծ բացահայտում չեմ անի ասելով, որ դա ընդամենը փաթեթավորում է, ինչպես ժամանակին նույն կենտրոնը ,օգտագործելով օրվա իշխանություններին, Խաչիկ Ստամբոլցյանով ՝իբրեւ «բնապահպանական վտանգ» փաթեթավորմամբ օրակարգ բերեց ատոմակայանի փակումը, ինչը պատճառ դարձավ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին:

2017-ին Սերժի ընդունած CEPA-ն միայն տնտեսական փաստաթուղթ չէ, ինչպես ներկայացվում է. այն ռազմավարական գործիք է, որը սահմանում է Հայաստանի էներգետիկ ու քաղաքական քարտեզի երկարաժամկետ ուղղությունը, որի վերջնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելն է՝այն թողնելով Թուրքիային:

Պարզ տրամաբանությունը բացահայտում է, որ CEPA-ի պահանջների և իրական կյանքի միջև կա խոր ու անխուսափելի անհամապատասխանություն:

Մեծամորի ատոմակայանի փակման գործընթացը, փաթեթավորելով տեխնիկական կամ բնապահպանական խնդրով, ընդամենը քողարկում է քաղաքական, ռազմավարական և միջազգային շահերի բախման տրամաբանությունից ծնվող իրական պատճառը:

Հասկանալի է, որ CEPA-ի ատոմակայանի փակման պարտավորությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով նախ հայ հավաքականությանը իր մշակույթով, հետո արդեն Հայաստան քաղաքական միավորը տանում է մահվան:

Այս ամենի իրականացման մեջ կարելի է մեղադրել Նիկոլ Փաշինյանին, բայց առաջնային թիրախում պետք է լինի Սերժ Սարգսյանը, քանի որ հենց նրա ստորագրությունն է դրված CEPA-ի վրա և հենց նա է հանուն իր անձնական բարօրության և օֆշորային հաշիվների մեր բոլորիս ապագան վտանգի տակ դրել: