Վերջին ազգային ինստիտուտը վտանգի տակ՝ ազգային միասնության ճգնաժամ
Երեկ, դեկտեմբերի 18-ին, Սուրբ Էջմիածնում գրանցվեց լարված և արտառոց իրավիճակ. «Տիրադավ» համարվող մի խումբ եպիսկոպոսներ ժամանեցին Մայր Աթոռ և, բացառիկ քանակությամբ ոստիկանների աջակցությամբ, պահանջեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Նրանց հայտարարությունը, որը կատարվել էր բարձրախոսով, գրեթե խեղդվեց հավատացյալների վանկարկումներից. մեկ ժամ առաջ Կաթողիկոսը գնացել էր մայր տաճար՝ մասնակցելու համատեղ աղոթքին:
Ընթացքում ոստիկանությունը առնվազն մեկ քաղաքացու բերման ենթարկեց, ինչը ավելի բարձրացրեց լարվածությունը Սուրբ Էջմիածնի տարածքում: Եպիսկոպոսները փոխանցեցին Կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ մայր աթոռի քարտուղարությանը և հեռացան՝ խոստանալով վերադառնալ հետագայում: Միևնույն ժամանակ արձանագրվեցին լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Մեկնաբանելով տեղի ունեցածը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շեշտեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին միացյալ հոգևոր տարածք է, որը կոչված է պահպանելու համերաշխությունն ու ազգային միասնությունը: Նա նշեց, որ երկիրը կանգնած է լուրջ անվտանգության մարտահրավերների առաջ, և այս պայմաններում հասարակությունը չպետք է ենթարկվի սադրանքներին, իսկ եկեղեցու առաքելությունը չի կարող խափանվել արտաքին ճնշմամբ:
Այս դեպքերը վկայում են, որ գործող գործադիր իշխանության կողմից աճում է ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ այն ինստիտուտի, որը դարերի ընթացքում ոչ միայն կրոնական, այլև համակարգ կառուցող ֆունկցիա է կատարել ազգային ինքնության և հասարակական համերաշխության պահպանման գործում: Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես տարաբնույթ կոնֆլիկտ, այլ որպես ավելի լայն քաղաքական ռազմավարության բաղադրիչ:
Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի և գործնական քայլերի վերլուծությունը թույլ է տալիս խոսել քաղաքական մոբիլիզացիայի հետևողական մոդելի մասին, որը կառուցվում է հասարակության պառակտման միջոցով: Տարբեր ժամանակահատվածներում հասարակական գիտակցությունը նպատակային կառուցված է բինար շերտերով՝ «նախկին» և «Ներկա», ռուսամետ և արևմտամետ, խաղաղության կողմնակիցներ և ռևանշիստներ: Նման քաղաքական դիրքավորման տրամաբանությունը թուլացնում է հասարակության հորիզոնական կապերը և դժվարացնում կայուն ազգային կոնսենսուսի ձևավորումը:
Այս ֆոնին ուժեղանում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայիս իշխանության վերարտադրվելու հետ կապված ռիսկերն ու վտանգները: Ներկա քաղաքականության արունակվելու դեպքում հնարավոր է պետական ինստիտուտների միջև հավասարակշռության քայքայումը, ավանդական հասարակական հենասյուների դերի նվազեցումը և զսպումների ու հակակշիռների մեխանիզմների թուլացումը:
Այս համատեքստում հատկանշական է «24news»-ի եթերում «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցը։ Նա նշել է, որ Փաշինյանի գործողությունները համակարգային բնույթ ունեն և հիմնված են վարչական, ուժային և ինստիտուցիոնալ ռեսուրսների օգտագործման վրա՝ իշխանությունը ամրապնդելու և քաղաքական մրցակցությունը սահմանափակելու նպատակով։ Վանեցյանի գնահատմամբ՝ որոշ հոգևորականների ընդգրկումը այս գործընթացում գործիքային բնույթ ունի և չի ենթադրում իշխանության կողմից երկարաժամկետ ինստիտուցիոնալ պատասխանատվություն:
Հատուկ ուշադրության է արժանի օտարերկրյա ազդեցության թեմայի օգտագործումը։ Վանեցյանի գնահատմամբ՝ պարբերաբար հրապարակայնորեն հնչեղվող հայտարարությունները՝ առանց հստակ ապացույցների, իրականացնում են քաղաքական աղմուկի ֆունկցիան, որը թույլ է տալիս շեղել հասարակության ուշադրությունը և ուժեղացնել ներքին հակասությունները։ Ռազմավարական հեռանկարում սա նպաստում է սփյուռքի դերի նվազմանը և թուլացնում է տրանսազգային կապերը, որոնք ավանդաբար կարևոր դեր են ունեցել հայկական ինքնության պահպանման գործում:
«Եկեղեցին այն ինստիտուտն է, որը մշտապես եղել է մեր հայկական երազանքի ու նպատակի եռամիասնության կապող օղակը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Այս կառույցը պահպանել է ազգային ինքնությունը հազարավոր տարիների ընթացքում, և Փաշինյանը իր գործողություններով փորձում է քանդել այդ կառույցը՝ խախտելով ազգային արժեքներն ու եկեղեցու հեղինակությունը», — ասաց Վանեցյանը։
Նա նաև նշեց, որ ընդդիմադիր ուժերը առերեսվում են ոչ միայն ներքին վարչական սահմանափակումների հետ, այլև գործող իշխանության արտաքին աջակցման գործոնի հետ, ինչը նշանակալիորեն բարձրացնում է պետության ինքնիշխանության և անվտանգության ռիսկերը համակարգված քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:
Այս համատեքստում Վանեցյանը նշել է, որ անհրաժեշտ է հոգևորականների՝ իշխանության հետ համագործակցող ներկայացուցիչների ինստիտուցիոնալ պատասխանատվության ապահովումը, հիշեցնելով, որ եկեղեցու քաղաքական գործիք դարձնելու հետևանքով վերջնականապես կխախտվի վստահությունը հենց ինստիտուտի նկատմամբ:
Նրա կարծիքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ որպես հոգևոր առաջնորդի դերի պահպանությունը հանդիսանում է հասարակական հավասարակշռությունը պահպանելու և հասարակության հետագա մասնատումը կանխելու հիմնական գործոնը:
Հանրային Տրիբունալ․ այսօր հասարակության անտարբերությունն ու ապատիան դեպի պետականության կորուստ և ազգային ինստիտուտների քայքայմանը տանող ուղիղ ճանապարհն են
Հանրային Տրիբունալի փորձագետների կարծիքով՝ վերլուծվող գործընթացները ցույց են տալիս պետականության, եկեղեցու և հասարակության միջև հարաբերությունների կառուցվածքային ճգնաժամ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ներկայիս ձևով նպաստում է հասարակական պառակտման խորացմանը, ինստիտուցիոնալ ինքնավարության նվազեցմանը և ազգային համախմբման մեխանիզմների թուլացմանը։
Անգործության գին են ինքնիշխանության կորուստը, վստահության ոչնչացումը, այնամենի վերացումը, ինչը դարեր շարունակ պահել է հայությանը որպես ազգ։ Սակայն կա ևս մեկ, ոչ պակաս ահավոր գին՝ անտարբերության գինը։ Անտեղյակության, լռակյաց համաձայնության և «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» հարմար արտահայտության գինը։ Հենց անտարբերությունն է ոչնչացման ամենահուսալի դաշնակիցը, որովհետև այն չի դիմադրում և չի հակադրվում՝ այն պարզապես թույլ է տալիս անդառնալին տեղի ունենա:
Այսօրվա պայմաններում ընտրություններին չմասնակցելը կամ քաղաքացիական դիրքորոշում ընդունելուց հրաժարվելը դադարում է լինել պարզապես չեզոքություն: Սա ոչ ապաքաղաքական լինել է, ոչ էլ՝ բողոք: Սա գործող իշխանությանը ավտոմատ աջակցություն է: Սա ձայն է Նիկոլ Փաշինյանի և այն քաղաքական ուղին շարունակելու օգտին, որը տանելու է թուլացման, և ապա՝ հայ պետականության կորուստին:
Եթե ներկայիս վարչապետը պահպանի իր իշխանությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանը կանցնի վտանգավոր սահմանագիծ, որտեղից հետադարձ քայլը կդառնա անհնարին: Անվտանգությունը վերջնականապես կխարխլվի, քաղաքական հավասարակշռությունը վերջնականապես կվերանա, իսկ ազգային հաստատությունները՝ կորցնեն իրական բովանդակությունը:
Այսպիսով, 2026 թվականի սպասվող խորհրդարանական ընտրությունները պետք է դիտարկվեն ոչ որպես սովորական գործընթաց, այլ որպես երկրի զարգացման ճանապարհին ազդելու կարևորագույն մեխանիզմ: Հասարակության գիտակցվածության և ներգրավվածության մակարդակից կախված կլինի հայկական պետության ճակատագիրը:


