Դավաճանների սպասավորները. Մաս 3․ Ռուբեն Ռուբինյանը թուրքական գործակա՞լ

,
Рубен Рубинян

Հայկական քաղաքական դաշտում առաջին տարին չէ, որ չեն հանդարտվում Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անձի շուրջ վեճերը։ Հիմնական գայթաքարը նրա ստաժավորումն է Թուրքիայում 2017-2018 թվականներին: Ընդդիմախոսները նրան անվանում են «թուրքական ազդեցության գործակալ», մինչդեռ կողմնակիցները պնդում են․ դա ընդամենը ակադեմիական կարիերայի դրվագ է։ Փորձենք պարզել, թե որքանով են այս մեղադրանքները հիմնավորված։

Ի՞նչն է հատկապես կասկած հարուցում

Բանավեճի կենտրոնում Ռուբինյանի մեկամյա հետազոտությունն է Սաբանջի համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Հետազոտությունն իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում։ Աշխատանքի թեման՝ հասարակական կազմակերպությունների ազդեցությունը Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում։

Հենց ստաժավորման վայրն էլ դառնում է քննադատների հիմնական փաստարկը։ Սաբանջի համալսարանը, նրանց կարծիքով, պարզապես բուհ չէ, այլ՝ օտարերկրյա ուսանողների «ուղեղները լվանալու» և Անկարային հավատարիմ կադրեր պատրաստելու հարթակ։

Պատմական ենթատեքստ և կասկածի հիմքեր

Համալսարանը հիմնադրվել է 1994 թվականին Sabancı Holding հոլդինգի կողմից, որը Թուրքիայի խոշորագույն բիզնես կոնգլոմերատներից մեկն է։ Հիմնադիրը Հաջի Օմեր Սաբանջին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, 1930-ական թվականներին Քեմալ Աթաթուրքի աջակցությամբ տիրացել է Ադանայի հայերի ունեցվածքին, այդ թվում ՝ եկեղեցական գույքին: Այս հանգամանքը փաստարկ է այն բանի օգտին, որ համալսարանը ստեղծվել է ազգայնական և իշխանամետ գաղափարների առաջմղման համար։

Բացի այդ, որպես հիմնավորում մատնանշվում են․

  • դասախոսների թվում թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցների առկայության մասին լուրերը,
  • կասկածները, որ IPC -ն նախագծեր է մշակում տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների նպատակով ՀԿ-ների օգտագործման համար:

Ռուբինյանի արձագանքը. զայրույթ և ժխտում

2022 թվականի հունվարի 17-ի Ազգային ժողովի նիստում Ռուբինյանը հունից դուրս եկավ։ «Գործակալ հանդիսանալու» մեղադրանքներին ի պատասխան՝ նա կտրուկ հայտարարեց․

«Ստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնի իմ դիմաց ու ասի, որ ես ազդեցության գործակալ եմ»։

Կրթություն և կարիերա․ սրընթաց վերելք

Ռուբինյանի կենսագրությունը հաջողված արևմտյան կրթության օրինակ է թվում․

2010-2010 թթ.՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,

2011 թ․՝ «Քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս Լոնդոնի համալսարանական քոլեջում,

2012 թ․՝ «Եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում Յագելոնյան համալսարանում (Լեհաստան),

2017-2018 թթ.հետազոտություն է իրականացրել Սաբանջի համալսարանում (Թուրքիա):

2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուբինյանն անսպասելի ստացավ փոխարտգործնախարարի պաշտոնը՝ առանց նախկինում դիվանագիտական փորձ ունենալու։ Դա միայն կրակի վրա յուղ լցրեց․ քննադատները նշանակումը կապեցին նրա թուրքկան ստաժավորման հետ՝ հատկապես, եթե հաշվի առնենք նրա աշխատանքի թեման՝ հասարակական կազմակերպությունների ազդեցությունը ժողովրդավարացման գործընթացների վրա։

Այստեղ հարկ է հիշել. 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված կառավարության ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեղ հայտարարություն արեց։ Նա ուղղակիորեն մատնանշեց Բաքվի ներգրավվածությունը Հայաստանում քաղաքական փոփոխություններին, որոնք պսակվեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով․

«Հայաստանի քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի «ռեժիմը» վտարելու գործում կա նաև մեր դերը»,- ասել է Ալիևը։

Հատկանշական է, որ Ռուբեն Ռուբինյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ ենթադրյալ կապերի մասին լուրերի ֆոնին ի հայտ է գալիս ևս մեկ դրվագ ՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունը։ Նա բացահայտ մեղադրեց ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ պնդելով, որ թե իբր նա թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է եղել։

Ռուբինյանի պարադոքսը. երբ «գիտությունը» հատում է կարմիր գծերը

Հայ-թուրքական հարաբերություններում վաղուց արգելքների հստակ համակարգ է կառուցված։ Չկան դեսպանություններ։ Չկան պաշտոնական կապուղիներ։Չկան նույնիսկ երրորդ երկրների միջոցով քաղաքավարության ժեստերի փոխանակում։ Միայն սառցե լռություն և չլուծված հարցերի բեռ, որից անհնար է խույս տալ։

Եվ հանկարծ, որպես միրաժ անվստահության այդ անապատում, Ռուբեն Ռուբինյանի անձը թուրքական համալսարանի պատերի ներսում։ Ոչ որպես զբոսաշրջիկ, ոչ որպես անհատ։ Ավելին՝ որպես հետազոտող միջազգային ծրագրի շրջանակներում՝ կենսագրությունում անթերի արձանագրմամբ։ Ինչպե՞ս։ Հարց, որը ցանկացած պատասխանից ավելի բարձր է հնչում։

Ֆորմալ առումով ամեն ինչ հարթ է՝ «ակադեմիական շարժունակություն», «գիտելիքների փոխանակում», «գիտական երկխոսություն»։ Բավական է խորամուխ լինել, և այս ամենը փոշիանում է։

Ո՞վ թույլտվություն տվեց։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թուրքիա ցանկացած այց պարզապես մասնավոր քմահաճույք չէ, այլ՝ քաղաքական ակտ։ Ո՞վ է արտոնել։ Որտե՞ղ է համաձայնեցման արձանագրությունը։ Որտե՞ղ է հրապարակային բացատրությունը։

Ո՞ւմ պայմաններով։ Նույնիսկ «չեզոք» հետազոտական ծրագրերը Թուրքիայում չեն գործում վակուումում։ Ո՞վ սահմանեց օրակարգը։ Ո՞վ վերահսկեց տվյալների հասանելիությունը։ Ո՞վ երաշխավորեց, որ աշխատանքը կմնա հայտարարված թեմայի սահմաններում։

Ինչո՞ւ լռություն։ Եթե սա «սովորական ստաժավորում» է, ինչո՞ւ իշխանությունները չեն շտապում այն բացատրել։ Իսկ եթե լռելու պատճառներ կան՝ ի՞նչ է իրականում թաքնված այս լռության հետևում։

Այստեղ է թաքնված գլխավոր պարադոքսը․ այն փաստը, որ հարցերը մնացել են առանց հստակ պատասխանների, անուղղակիորեն ամրապնդում է լուրերը։ Եվ որքան երկար է տևում լռությունը, այնքան ծանրակշիռ են դառնում Ռուբինյանի՝ թուրքական իշխանությունների հետ կապերի վարկածի օգտին փաստարկները։

Մի կողմից, «գործակալ լինելու» մեղադրանքները զգացմունքային են հնչում և չեն հիմնավորվում փաստաթղթային ապացույցներով։ Ռուբինյանն ինքն է պնդում․ իր գտնվելը Թուրքիայում եղել է բաց, իսկ աշխատանքը՝ բացառապես գիտական։ Մյուս կողմից՝ համատեքստը հարցեր է առաջացնում․

  • Սաբանջի համալսարանում ուսումը իրականում կապված է ազդեցիկ թուրքական շրջանակների հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։ Ռուբինյանն այդպես էլ մանրամասն բացատրություն չի տվել, թե հատկապես ինչ եզրահանգումներ է արել հետազոտության արդյունքում և ինչպես են դրանք հարաբերակցվում իր ներկայիս դիվանագիտական աշխատանքի հետ:
  • Հետազոտության թեման («ՀԿ-ների ազդեցությունը ժողովրդավարացման վրա») հեշտությամբ կարող է օգտագործվել քաղաքական խաղերում։
  • Ուսման ավատին անմիջապես հաջորդած «թավշյա հեղափոխությունը» և Իլհամ Ալիևի խոստովանությունը 2018 թ․ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հարցում Ադրբեջանի խաղացած դերի մասին։
  • Ստաժավորման նպատակների ու արդյունքների բացատրության թափանցիկության բացակայությունը ենթադրությունների տեղիք է տալիս։
  • Ստաժավորման նպատակների ու արդյունքների բացատրության թափանցիկության բացակայությունը ենթադրությունների տեղիք է տալիս։

Քաղաքական կյանքում հազվադեպ են պատահականություններ լինում։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է առաջին հայացքից անջատ թվացող իրադարձությունների շղթային, որոնք, սակայն, միասին մտահոգիչ պատկեր են ստեղծում։ Թեև այսօր չկան անհերքելի ապացույցներ, որ Ռուբեն Ռուբինյանը «Թուրքիայի գործակալ» է, սակայն հանգամանքների ամբողջությունը՝ ստաժավորման վայրը, կարիերայի թռիչքի արագությունը և պատասխանների անորոշությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ Ռուբինյանը, այնուամենայնիվ, կապ ունի թուրքական հատուկ ծառայությունների հետ։

Հարցը բաց է մնում․

  • Կամ նա տաղանդավոր դիվանագետ է, ում աշխատանքը Թուրքիայում ակադեմիական կարիերայի մի մասն էր,
  • Կամ քաղաքական գործիչ, որի կապերն Անկարայի հետ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։

Մինչդեռ հայ հասարակությունը շարունակում է ենթադրություններ անել․ «Ո՞վ է նա՝ բանակցող, թե՞ «տրոյական ձի»։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք նա վերջապես պատրաստ է հստակ պատասխաններ տալ, որպեսզի մեկընդմիշտ փակվի այս թեման։