Մինասյան. Կապեր քանդողից մինչև պատրանքների «ճարտարապետ»

,
Серж Саргсян награждает Микаэла Минасяна

2019 թվականի ապրիլի 20-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակվեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և համատեղությամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը Միքայել Մինասյանի «Երկու պետություն՝ մեկ նպատակ. հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» վերնագրով հոդվածը:

Մինասյանի այս շարադրությունը յուրահատուկ է այն բանով, որ ասվածի ողջ էությունն ու իմաստը կարելի է հասկանալ վերջին երկու նախադասությունից։ Ամբողջ տեքստը կարդալ ամենևին պարտադիր չէ։ Ահա դրանք՝

«…Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը»:

Չխորանանք այս հակասական առաջարկի էության մեջ, քանի որ ակնհայտ է, որ տարբեր մասշտաբների և կարողությունների երկու զույգ պետությունների (Ռուսաստան- Հայաստան և ԱՄՆ-Իսրայել) միջև հարաբերությունների բնույթի պարզունակ համեմատությունը, մեղմ ասած, կոռեկտ չէ։

ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն ունեն իրենց առավելություններն ու խնդիրները: Այժմ, օրինակ, փորձագետները կարծում են, որ եթե ԱՄՆ-ում իշխանության գան ձախ դեմոկրատները, Վաշինգտոնի հարաբերություններն Թել Ավիվի հետ արմատապես կվերանայվեն։ Եվ ընդհանրապես, Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի վերջին գործողությունից հետո, ԱՄՆ-ում առկա իսրայելամետ կոնսենսուսը գնալով անցյալում է մնում։

Էլ չենք խոսում այն ճնշման մասին, որը իսրայելական լոբբին գործադրում է ԱՄՆ-ի ներքին քաղաքականության վրա ՝ հասնելով իր նպատակներին, երբեմն՝ ի վնաս ամերիկյան շահերի։ Ակնհայտ է, որ հայերը Ռուսաստանում նման ազդեցություն չունեն և մոտ ապագայում էլ չեն ունենալու։ Բացի այդ, Ռուսաստանի տարածաշրջանային ռազմավարությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի նման երկրների ուղղությամբ, չի կարող կառուցվել նույն կերպ, ինչպես ԱՄՆ-ը հարաբերություններ է կառուցում Պարսից ծոցի արաբական միապետությունների կամ, ասենք, Իրանի հետ։

Այսինքն՝ Մինասյանի դեմագոգիկ նախաձեռնությունը «ՆԳ»-ում կամ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության արդյունք է, կամ նուրբ հաշվարկված սադրանք։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը: Եվ ահա թե ինչու..

2008-2011 թթ. Միքայել Մինասյանը զբաղեցրնում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարը Սամվել Կարապետյանի հարազատ եղբայր Կարեն Կարապետյանն էր։ Սակայն, վերջինս այդ կառույցում իրականում ոչինչ չէր որոշում, և Մինասյանի ու նրա թիմի ջանքերով ամբողջովին մեկուսացված էր իր աշխատասենյակում, ինչի արդյունքում էլ հետագայում հրաժարական տվեց։ Այդ տարիներին Հայաստանի ներքին քաղաքականությունը նախագծում ու իրականացնում էր անձամբ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը։ Եվ ռուսական գործոնը նախագահական վարչակազմի ներսում ամբողջությամբ չեզոքացվել էր հենց նրա կողմից։

Այնուամենայնիվ, այդ տարիներին Մինասյանը, իր իսկ խոստովանությամբ, գաղտնի ֆինանսավորում էր Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» ընդդիմադիր, հակառուսական թերթը և միաժամանակ ինսայդերական տեղեկատվություն փոխանցում։ Բացի այդ, Մինասյանի թիմը Հայաստանում ստեղծել և ֆինանսավորել է հակառուսական կայքերի մի ամբողջ ցանց, որոնցից ամենաօդիոզը՝ Lragir.am-ը, կաթիլ առ կաթիլ, ամեն օր և ջանասիրաբար ռուսատյացության սերմեր էր ցանում հայ հասարակական-քաղաքական դաշտում, որոնք արդեն մեր օրերում բուռն ծաղկում են ապրել:

Այնուհետև Մինասյանն ուղարկվեց Վատիկան՝ որպես Հայաստանի առաջին դեսպան։ Այնտեղ նա ակտիվորեն քաղաքական փոխգործակցության ուղիները էր կառուցում Սուրբ Աթոռի հետ, այդ թվում՝ հայ քրիստոնեության ինստիտուտներն ու անձերը կաթոլիկ աշխարհայացքային դաշտում ներառելու մասով։

Մինասյանը Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչվեց 2018 թվականի նոյեմբերին։ Այսինքն՝ նա առնվազն կես տարի որպես դեսպան է աշխատել իբր իր աներոջը պաշտոնանկ արած Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մինչև մարդկանց մոտ սկսեցին հարցեր առաջանալ, թե ինչու Փաշինյանը ոչ մի կերպ չի հեռացնում Մինասյանին։ Ո՞վ կարող էր այդ ժամանակ իմանալ նրանց երկարատև ֆինանսական փոխգործակցության պատմությունը, որի մասին Մինասյանը պատմեց ավելի ուշ, երբ իբր փախել էր Ռուսաստան (Սոչի):

Ճիզվիտական հնարքները Մինասյանը Վատիկանում մանրակրկիտ յուրացրել էր։ Փաստորեն, 2019 թվականի ապրիլի 20-ին ռուսական մամուլի էջերում նա Մոսկվային առաջարկում էր կառուցել «հայ-ռուսական համագործակցության նոր ճարտարապետություն»՝ այն հնի փոխարեն, որը ինքն անձամբ էր քանդում՝ զբաղեցնելով բարձր պետական պաշտոն Երևանում։

Իսկ ինչո՞ւ է նա դա անում:

Պետք է հասկանալ, որ 2008 թվականը շրջադարձային դարձավ Հայաստանի համար։ Ռուսամետ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կառավարման ղեկը հանձնեց անսպասելիորեն Հանրապետական կուսակցության առաջնորդ դարձած Սերժ Սարգսյանին: Թե ինչպես Հայաստանի երրորդ նախագահը, դեռևս վարչապետի պաշտոնում գտնվելով, սկսեց իր արևմտամետ պարտիան, Հանրային տրիբունալն այստեղ պատմել է։ Հարավային Օսիայում բռնկվեց օգոստոսյան պատերազմը: ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խնդիրներն առաջին պլան մղեվեցին: Արտաքին քաղաքականության հավասարակշռումը դարձավ անհնար, և Սերժ Սարգսյանը արևմտամետ ուղեգիծ որդեգրեց։ Այս առումով Մոսկվայի համար հստակ ազդակ հանդիսացավ Միխայիլ Սահակաշվիլիին Հայաստանի բարձր շքանշանով պարգևատրումը, ով Ռուսաստանում մեղադրվում է ցեղասպանության իրականացման և ռուս խաղաղապահների սպանության մեջ։

Այնուհետև Սերժ Սարգսյանը կտրուկ զարգացրեց արևմտամետ վեկտորը։ Նա իր Հանրապետական կուսակցությունը դարձրեց Եվրախորհրդարանում ամենառուսաֆոբ խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։ Հայաստանը ակտիվորեն ներդրեց ՆԱՏՕ-ի ստանդարտները ռազմական քաղաքականության մեջ և վերաշարադրեց իր պաշտպանական դոկտրինը` Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտների համաձայն։ Ղարաբաղյան բանակցություններում Սերժ Սարգսյանը մերժեց միջնորդների բոլոր առաջարկները: 5 միլիարդ դոլարի ներդրումների դիմաց ԼՂՀ շրջակա հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելու առաջարկին ի պատասխան՝ Սարգսյանը դեմագոգիկ կերպով Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկեց 6 միլիարդ դոլար, որպեսզի Ալիևը ձեռ քաշվի Երևանից:

Այնուհետև սկսվեց նոր պատերազմի առաջին փուլը՝ 2016 թվականի քառօրյա պատերազմը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը գտնվում էր ԱՄՆ-ում։ Այդուհետ նա սկսեց հաճախակի այցելել Մեծ Բրիտանիա, որտեղից էլ Երևան բերեց ոչ լեգիտիմ նախագահ Արմեն Սարգսյանին, որն էլ, պարադոքս է, լեգիտիմացրեց Մինասյանի կառույցների աջակցությամբ կազմակերպված Փաշինյանի հեղափոխությունը։

Սերժ Սարգսյանն ինքնակամ պետության կառավարման ղեկը հանձնեց, ինչպես իրեն էր թվում, Միքայել Մինասյանի կողմից վերահսկվող խամաճիկին՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կստեղծի, այսպես կոչված «տեխնոկրատների կառավարություն», որի մեջ կմտնի նաև իր փեսան։ Ընդ որում, Մինասյանի մերձավորները, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը և այլք, ոչ միայն պահպանեցին իրենց պաշտոնները, այլև նույնիսկ վեր բարձրացան կարիերայի աստիճաններով։

Ռուսաստանից հեռանալու և Արևմուտքի հովանու տակ անցնելու համար պետք էր հանձնել Արցախը և հրաժարվել Հայոց ցեղասպանության պատմությունից։ Մինասյանն այս ամենը շատ լավ հասկանում էր և ինքն էլ դրա մասին խոսում էր փորձագիտական շրջանակներում։ Բայց ինքը՝ Սերժ Սարգսյանը, անգլոսաքսերի պատգամով, հայկական պետականության և գաղափարախոսության ոչնչացման նման արմատական միջոցների չէր կարող գնալ։ Նա այսպես էլ ասել էր. «Կան բաներ, որ ես չեմ կարող անել»։ Դրա համար էլ այդ «բաների» իրագործումը հանձնարարվեց Փաշինյանին։ Հայաստանում հակառուսական կառավարություն ձևավորելով՝ Միքայել Մինասյանը հաստատվեց Ռուսաստանում՝ իբր թե պայքար մղելու ռեժիմի դեմ, որն ստեղծվել էր իր իսկ ձեռքով: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ իր կողմից խարխլված հարաբերությունները վերականգնելու գործում ջանքերն առավել համոզիչ դարձնելու համար սկսեց վճարովի հիմունքներով ռուսական ԶԼՄ-ներում հրապարակել նման օպուսներ, որոնց օրինակը ներկայացրել ենք հոդվածի ամենասկզբում։ Լիովին զուրկ գործնական բովանդակությունից, բայց նպատակ ունենալով դիրքավորել նրան՝ որպես Ռուսաստանի հետ բարեկամության ջատագով։

Ամփոփելով՝ նշենք. հայ-ռուսական հարաբերությունները պահանջում են փոխադարձ շահերի անկեղծ քննարկում, արտահանվող մոդելների մերժում (լինի դա իսրայելական, թե որևէ այլ) և գործընկերության պատմական առանձնահատկությունների ճանաչում: Քանի դեռ Միքայել Մինասյանի նման «ճարտարապետները» առաջարկում են տունը վերակառուցել օտար համանմանությունների ավազի վրա, Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ոչ միայն իր ռազմավարական դիրքերը, այլև ինքնիշխան ընտրություն կատարելու կարողությունը:

Եզրակացությունը ակնհայտ է. դաշնակցության իրական «նոր ճարտարապետությունը» սկսվում է ոչ թե աղմկահարույց հոդվածներից, այլ՝ սխալների ընդունումից, ազնիվ երկխոսությունից և փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ կառուցելու պատրաստակամությունից, և ոչ թե ուրիշի օրինաչափությունների ընդօրինակումից։