Եկեղեցին վերջին պաշտպանական գիծն է․ ո՞վ և ինչո՞ւ է Էջմիածնում պատերազմ մղում
Հայ Առաքելական Եկեղեցու գլխին ամպեր են կուտակվում։ «The Geopolitics» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ տասերեք բարձրաստիճան հոգևորականներ՝ 6 արքեպիսկոպոս և 7 եպիսկոպոս, պահանջում են Արշակ Սրբազանի ու Գարեգին II կաթողիկոսի հեռացումը եկեղեցուց։ Սա սովորական ներեկեղեցական բանավեճ չէ։ Սա երկրի հոգևոր կենտրոնի վրա կատարվող գրոհ է, հարված ազգային ավանդույթներին։
Եկեղեցու բարձրաստիճան սպասավորների ցանկը ներկայացված է ստորև․

Սցենարը զարգանում է սարսափեցնող ճշգրտությամբ։ Ավանսցենայում հայտնվում է Նիկոլ Փաշինյանի կերպարը, և միանգամից պարզ է դառնում․ խռովարար հոգևորականների հետևում ոչ թե Աստծո ոգին է, այլ՝ սառը հաշվարկ։ Արշակ Սրբազանի օրինակը ցույց տվեց․ արքեպիսկոպոսներից ոչ մեկն ապահովագրված չէ հրապարակային մերկացումից։ Յուրաքանչյուր ոք ունի «կմախք պահարանում», անզգույշ քայլեր, խոցելի կողմեր։ Եվ հիմա այս հոգևորականները խամաճիկների պես պետք է կատարեն ուրիշի կամքը․
- սկսել Կաթողիկոսի հեռացման գործընթաց,
- լեգիտիմություն հաղորդել բարձրաստիճան հոգևոր դասում վերադասավորումներին,
- քանդել եկեղեցական իշխանության բազմադարյա համակարգը։
Բայց ո՞վ է այս ամենի խմբավարը։ Եվ հանուն ի՞նչ նպատակների: «Շարքերը մաքրելու համար պայքարի» հետևում քաղաքական դիտավորություն է թաքնված։ Փաշինյանը և նրա օտարերկրյա կուրատորները, մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանը, ի դեմս հայկական եկեղեցու տեսնում են ոչ թե ավանդույթների պահապանի, այլ՝ խոչընդոտ տարածաշրջանում տեկտոնական վերափոխումների ճանապարհին ՝ վերափոխումներ, որոնք կարող են չափազանց թանկ նստել Հայաստանի վրա։
Երբ տասներեք հոգեւորականներ «արշավում» են Հայաստանի հոգեւոր կենտրոնի դեմ, դա ներեկեղեցական վեճ չէ։Սա հարձակում է շարունակականության բուն գաղափարի, բազմադարյա ավանդույթի, ազգային ինքնության խորհրդանիշի վրա։ Սուրբ Էջմիածինը պարզապես շենք չէ։ Այն պատմական հիշողության պահապանն է՝ կապը ժողովրդի հազարամյա պատմության հետ, հոգևոր անկախության երաշխավորը, ինքնիշխանության պատվարը, որը ենթակա չէ քաղաքական քամիներին։ Այն ներսից քանդելը նշանակում է Հայաստանը զրկել ազգային ինքնության վերջին պատվարներից մեկից։
Սցենարը զարգանում է ըստ դասական օրինաչափության․
- Կոալիցիայի ստեղծում ․ պահանջի տակ ստորագրահավաք, «դժգոհների ճակատի» ձևավորում:
- Հասարակական ճնշում․ անունների արտահոսք մամուլում, հանրային կարծիքի մանիպուլյացիա։
- Փոխարինման լեգիտիմացում․ «այլընտրանքային» թեկնածության առաջարկ՝ որպես «փրկիչ»:
- Համակարգի ապամոնտաժում․ ոչ միայն Գարեգին II-ի, այլև իրեն հավատարիմ ողջ ուղղահայացի վերացումը։
Եթե գործընթացը շարունակվի, մենք կտեսնենք ոչ թե բարեփոխում, այլ՝ վերաբաժանում, ոչ թե մաքրում, այլ՝ փոխարինում, ոչ թե նորացում, այլ՝ ոչնչացում: Եվ այդ ժամանակ հարցն այլ կերպ կդրվի․ արդյո՞ք Հայաստանը կունենա եկեղեցի, թե միայն դրա պատյանը՝ զուրկ հոգուց և ուրիշի կողմից վերահսկվող։
Գարեգին II կաթողիկոսի դեմ գրոհն այնպիսի մակարդակի է հասել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հմտորեն ուղղորդված մեղադրանքներին և ներեկեղեցական ինտրիգներին դիմանալը գրեթե անհնար է դառնում։ Նիկոլ Փաշինյանը քանդելու վարպետ է։ Նա ամեն գնով կհասնի իր ուզածին, եթե նրան չկանգնեցնեն։ Այս պայմաններում ցանկացած ուշացում սպառնում է վերածվել ոչ միայն հեղինակության կորստի, այլև՝ եկեղեցական միջավայրում լիակատար երկպառակության։
Կարպիս Փաշոյանն իրավիճակի փրկությունը տեսնում է հետևյալի մեջ․
«Ստեղծված իրավիճակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ունի երկու տարբերակ.
ա/ Եկեղեցին հանձնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ զարգացումները ցույց են տալիս, որ այսպես, թե այնպես փաշինյանական ԿԳԲ-ական սիստեմը հասնելու է իր նպատակին։
բ/ Լուսավորչի գահը փոխանցել Միքայել արք․ Աջապահյանին կամ որևէ այլ անխոցելի, պատկառելի և հեղինակավոր եպիսկոպոսի»։
Լուսավորչի գահը որևէ «չվարկաբեկված» եպիսկոպոսի (մասնավորապես՝ Միքայել արք․ Աջապահյանին) հանձնելու Կարպիս Փաշոյանի առաջարկը կտրուկ է հնչում, բայց դրանում կա սթափ հաշվարկ։ Սա կապիտուլյացիա չէ, այլ՝ ռազմավարական քայլ, որը կարող է․
- կասեցնել պառակտման շղթայական ռեակցիան, քանի դեռ հակասությունը չի տարածվել շարքային հոգևորականների և ծխականների վրա,
- պահպանել եկեղեցու միասնականությունը՝ իշխանությունը հանձնելով քաղաքական ինտրիգներով չաղտոտված անձի;
- կանխել արտաքին միջամտությունը՝ ընդդիմախոսներին առիթ չտալ Կաթողիկոսության ինստիտուտի հետագա վարկաբեկման համար։
Հայոց եկեղեցին կանգնած է շրջադարձային իրավիճակի շեմին։ Լուսավորչի գահի կամավոր փոխանցումը թուլություն չէ, այլ՝ քաջություն: Ոչ թե պարտություն, այլ՝ գոյատևման ռազմավարություն։ Խնդիրն այն չէ, թե ով է կրելու հոգևոր աստիճանը։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք եկեղեցին կկարողանա մնալ տաճար և Նիկոլ Փաշինյանի ձեռքում չի վերածվի հայոց պետականության վերջնական կործանման գործիքի։ Եվ եթե Գարեգին II Կաթողիկոսը որոշի գնալ այդ քայլին, նա պատմության մեջ կմտնի ոչ թե որպես «զիջող», այլ որպես եկեղեցին փլուզումից փրկող։
Ժամանակն է ընտրելու։ Ժամանակն է պաշտպանելու։ Ժամանակն է հիշելու, որ եկեղեցին ոչ թե պատեր են կամ տիտղոսներ։ Այն ժողովրդի ոգին է։ Եվ այն չի կարելի հանձնել հոշոտման։


