Ընտրություններ 2026 ․ ինչպես է Փաշինյանը ոչնչացնում քաղաքական մրցակցությունը
«Տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը»: ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված այս խոսքերը հնչում են որպես անսասան սկզբունք, որպես քաղաքացիների ՝ իրենց կյանքը կառավարելու իրավունքի երաշխիք: Բայց ինչ է տեղի ունենում, երբ այս երաշխիքները գործնականում վերածվում են դատարկ հայտարարության։ Երբ ժողովրդավարության փոխարեն տեսնում ենք դրա գունատ ստվերը, իսկ իրավունքների պաշտպանության փոխարեն՝ ընդդիմության համակարգային ճնշումը։
Այս հարցերի պատասխանը տալիս է Հայաստանի մեծությամբ երկրորդ Գյումրի քաղաքում ստեղծված մտահոգիչ պատկերը։ Այստեղ սահմանադրական նորմերը պարզապես անտեսված չեն․ դրանք մեթոդաբար և սառնասրտորեն խախտվում են՝ քողարկվելով «առաջընթացի» և «ժողովրդավարական բարեփոխումների» մասին կարգախոսներով։
Ինչպե՞ս է ոչնչացվում տեղական ինքնակառավարումը։ Գյումրիում քաղաքային իշխանության փլուզման սցենարն ավտորիտար գործելաոճի քրեստոմատիական օրինակ է՝ միայն մի տարբերությամբ, որ այն իրականացնում են նրանք, ովքեր ամենաբարձրն են գոռում ավտորիտարիզմի դեմ պայքարի և Հայաստանի զարգացման ՝ եվրոպական ժողովրդավարությանն ուղղված վեկտորի մասին։
Ձերբակալություններ օրենքի անվան տակ
Ընդդիմադիր պատգամավորների և պաշտոնյաների, այդ թվում ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունները ներկայացվում են՝ որպես «կոռուպցիայի դեմ պայքար»։ Բայց ո՞վ կհավատա նման մասշտաբային ընտրական «մաքրման» պատահականությանը՝ հենց այն տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք ղեկավարում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, և հենց 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ համայնքային իշխանության վերահսկողությունը կդառնա ընտրությունների արդյունքները կեղծելու համար կենսական անհրաժեշտություն: Քրեական գործերը, որոնք առաջացել են, կարծես, Նիկոլ Փաշինյանի ձեռքի հրաշագործ շարժումով, ոչ թե արդարադատություն է, այլ՝ քաղաքական ճնշման գործիք։ Սա հետաքննություն չէ, այլ՝ հաշվեհարդար։
Եվ սա սահմանադրական կարգի ամենաիսկական տապալում է, երբ դատական և իրավապահ համակարգը ծառայեցվում է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, ինչի մասին Հանրային տրիբունալը բազմիցս գրել է հետևյալ նյութերում․
- Նիկոլ Փաշինյանի մեղքի ապացույցները պետական դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու մեջ
- Իրավաբան․ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է պետական դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու մեջ
- Սահմանադրական կարգի տապալում. Փաշինյանն իրեն ենթարկեց Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերը
Ձերբակալություններից հետո ավագանին զրկվեց անհրաժեշտ թվով մանդատներից։ Թվում է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող էր վերականգնել տեղական ինքնակառավարման մարմնի լեգիտիմությունը, բայց` ոչ։ Նա գիտակցաբար հրաժարվեց մասնակցել նիստերին՝ դեկորացիայի վերածելով Ավագանու խորհուրդը։ Նիստերին իշխանության ներկայացուցիչների բացակայությունը պարզապես անփութություն չէ։ Սա գիտակցված ընտրություն է, որը ցույց է տալիս՝ խաղի կանոնները գրվում են ոչ թե Սահմանադրությամբ, այլ նրանց կողմից, ովքեր վերահսկում են ուժային կառույցները։
Բառերով ժողովրդավարություն, գործով՝ բռնապետություն․ ահա փաշինյանական իշխանության իրական դեմքը։ Պարադո՞քս։ Ոչ, օրինաչափություն։ Նրանք, ովքեր դեռ երեկ «նախկին ռեժիմներին» պիտակավորում էին ավտորիտարիզմի և ընդդիմությանը ճնշելու համար, այսօր իրենք են կիրառում նույն մեթոդները։ Ձերբակալություններ, ահաբեկումներ, սաբոտաժ՝ այս ամենը ստեղծում է մթնոլորտ, երբ ընդդիմությունը չի կարող աշխատել, իսկ քաղաքացիները կորցնում են հավատը համակարգի նկատմամբ:
Բայց նպատակը ոչ միայն անցանկալի անձանցից հաշվեհարդար տեսնելն է, այլ՝ հենց քաղաքական մրցակցության գաղափարը ոչնչացնելը։ Իշխանությունները, կարծես, ասում են ընտրողներին․ «Տեսեք, նույնիսկ ձեր ընտրած ներկայացուցիչներն անզոր են։ Ինչո՞ւ քվեարկել, եթե արդյունքը կանխորոշված է»:
Գյումրիի ճգնաժամը լոկալ պատմություն չէ։ Սա փորձ է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մարտավարությունը պարզ ու ցինիկ է․
- դեմոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին՝ դժգոհողների ցածր մասնակցություն ապահովելու և իշխանությունը «լեգիտիմ» ամրագրելու համար,
- վերահսկողություն հաստատել համայնքային իշխանությունների վրա՝ երկրի երկրորդ խոշոր քաղաքում ընտրությունների արդյունքներն անխոչընդոտ կեղծելու նպատակով։
Եթե դա հաջողվի, ապա հաջորդ ընտրություններում մենք կտեսնենք ոչ թե գաղափարների մրցակցություն, այլ՝ գոյություն ունեցող ստատուս քվոյի ֆորմալ հաստատում։
Գյումրիի իրավիճակը լակմուսի թուղթ է ողջ Հայաստանի համար։ Այն ցույց է տալիս՝ սահմանադրական նորմերն աշխատում են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իշխող վերնախավին։ Իսկ երբ դրանց գերակայությանը սպառնացող վտանգ է առաջանում, օրենքները վերածվում են կոնֆետի թղթի։
Հարցն այն է, թե արդյո՞ք քաղաքացիները պատրաստ են համակերպվել նման «ժողովրդավարության» հետ։ Արդյո՞ք նրանք պատրաստ են թույլ տալ, որ իրենց ինքնակառավարման իրավունքը ոտնահարվի այսրոպեական քաղաքական շահի համար։ Գյումրիի պատմությունը նախազգուշացում է։ Եվ դրա պատասխանը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ մարդիկ, որոնց շահերը այդ քաղաքական գործիչները պարտավոր են պաշտպանել։
Ժողովրդի ձայնը վերջին սահմանն է. թույլ մի՛ տվեք խեղդել Հայաստանի ապագան։
Հայաստանի քաղաքացիներ, 2026 թվականը վճռական գործողությունների ժամանակն է։ Մեր առջև պարզապես ընտրություններ չեն։ Մեր առջև մի սահմանագիծ է, որտեղ որոշվելու է երկրի ճակատագիրը։
Հանրային տրիբունալը դիմում է ձեզանից յուրաքանչյուրին մտահոգ, բայց հստակ ուղերձով՝ մի՛ տրվեք գործող իշխանությունների հնարքներին:
Ներկա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա հովանավոր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցուցաբերում է ոչ թե պետության հանդեպ հոգատարություն, այլ՝ ցինիկ հաշվարկ։ Նրանց քաղաքականությունը որոշումների հաջորդականություն է, որոնք․
- խաթարում են երկրի ինքնիշխանությունը,
- քանդում ավանդական միությունները,
- ժողովրդին զրկում ազատ կամարտահայտման իրավունքից։
Ինչո՞ւ է 2026 թվականը որոշիչ: Առաջիկա ընտրությունները սովորական իրադարձություն չեն։ Դա հնարավորություն է․
- Ընդհատել արատավոր շրջանը։ Վերջ դնել անպտուղ խոստումներին,
- Իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Վերականգնել իրական ինքնակառավարումը, որտեղ յուրաքանչյուրի ձայնը կշիռ ունի,
- Փրկել ապագան. Թույլ չտալ, որ Հայաստանը դառնա մանրադրամ աշխարհաքաղաքական օտար խաղերում։
Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ իշխանությանը քննադատաբար տրամադրված բոլոր քաղաքացիների մասնակցությունը՝ անկախ ընդդիմադիր կուսակցությունների առաջին դեմքերի հանդեպ համակրանքից կամ հակակրանքից։ Ձեր մասնակցությունը՝
- բողոքի ձայն է ընդդեմ մանիպուլյացիաների,
- հարված համակարգի կողմից սերմանվող անտարբերությանը,
- Աղյուս նոր Հայաստանի հիմքում՝ ուժեղ, անկախ և ժողովրդավարական։
«Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են՝ «Ամեն ինչ ձեր փոխարեն որոշված է»։ Մի հավատացեք նրանց, ովքեր ներշնչում են՝ «Ձեր ձայնը ոչինչ չի նշանակում»։ Դա սուտ է՝ հարմար նրանց համար, ովքեր վախենում են կորցնել իշխանությունը։ Պատմությունը չի ներելու մեր անգործությունը։ Եթե 2026 թվականին մենք հետ կանգնենք, մնանք տանը և չգնանք ընտրատեղամասեր, վաղը երկիր չենք ունենա։ Եթե այսօր լռենք, վաղը մեզ կարգելեն խոսել։
Հանրային տրիբունալի կոչը հստակ է․
- Գնացեք ընտրությունների։ Բոլորդ՝ առանց բացառության։
- Քվեարկեք հանուն ապագայի, ոչ թե՝ խոստումների համար։
- Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր ձայնը:
- Հիշեք՝ ձեր կամքը միակ օրենքն է,որը հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ կոտրել։ Միայն այն կարող է վերադարձնել Նիկոլ Փաշինյանի, նրա ներքին ու արտաքին հովանավորների կողմից մեր Հայրենիքի ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը:
Հայաստանը ծայրահեղ վտանգի մեջ է։ Բայց նրա կողքին եք դուք՝ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ Փաշինյանի իշխանությունը երկիրը տանում է աղետի։ Քանի դեռ միասնական եք, քանի դեռ պատրաստ եք պայքարել, երկիրը հնարավորություն ունի։ 2026 թվականը փոփոխությունների տարի կլինի, եթե ցանկանանք։
Թու՛յլ մի տվեք, որ ապազգային և հակապետական ուժերը գողանան մեր ապագան։ Եկե՛ք ընտրությունների: Քվեարկե՛ք: Փրկե՛ք Հայաստանը:


