«Կեղծ հարցազրույց». Ի”նչ է վկայում Սերժ Սարգսյանի հռետորաբանությունը և ի՞նչ էր թաքնված Marriott-ում հանդիպման հետևում
Լրագրող Բորիս Մուրազին խիստ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Իմնեմնիմի» փոդքասթին։ Նրա գնահատմամբ՝ զրույցը լի էր կեղծ պնդումներով, իսկ նյութի ներկայացման ցինիզմի մակարդակը գերազանցում էր բոլոր ընդունելի սահմանները։
Մուրազին հատուկ ուշադրություն դարձրեց Սերժ Սարգսյանի պատասխանին՝ այն հարցին, թե ինչու նա, լինելով վարչապետ, գնացել էր Marriott հյուրանոց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Պետության նախկին ղեկավարը հայտարարել էր.
«Ես ուզում էի համոզվել, որ այդ մարդը պատրաստ է արյունահեղության: Ես կարճ ժամանակում դրանում համոզվեցի»:
Բորիս Մուրազին կասկածում է Սերժ Սարգսյանի անկեղծությանը և հարցեր է տալիս.
- Ինչո՞ւ էր «արյունահեղության պատրաստակամության» գնահատումը պահանջում անձնական ներկայություն, եթե նմանատիպ եզրակացություններ կարող էին անել պրոֆիլային գերատեսչությունները:
- Ինչպե՞ս կարող էր պատահել, որ երկրի ղեկավարը, որը տիրապետում էր ուժային և իրավական լիարժեք գործիքակազմի (դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, բանակ), չկարողացավ նախապես վերլուծել իր քաղաքական հակառակորդի մտադրությունները։
- Ինչու՞ Փաշինյանին «ստուգելու» համար պահանջվեց անձնական հանդիպում՝ մի ձևաչափով, որ փաստացի լեգիտիմացրեց նրան՝ որպես երկխոսության իրավահավասար մասնակից:
Մուրազիի խոսքով՝ իրադարձությունների վերլուծությունը մատնանշում է Սերժ Սարգսյան այցի միանգամայն այլ ենթատեքստի մասին.
Փաշինյանի նախաձեռնությունը: Հանդիպումը տեղի ունեցավ իր պայմաններով՝ իր ընտրած վայրում, իր օրակարգով, իր ձևաչափով։ Սա ինքնաբերաբար բարձրացրեց ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակը, որը 2017 թվականի ընտրություններում ստացել էր ընդամենը 7% աջակցություն։
Խորհրդանշական ժեստ. Գնալով Marriott ՝ Սարգսյանն ըստ էության 7% աջակցություն ունեցող Փաշինյանին հավասարեցրեց այդ պահին երկրի գործող վարչապետի կարգավիճակին: Այնպես որ՝ այս քայլն անհրաժեշտ էր, որպեսզի Փաշինյանն ընդդիմադիր «ճղճղան առաջնորդից» դառնար ժողովրդի առաջնորդ:
Վերլուծելով Սերժ Սարգսյանի խոսքերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ՝ Հանրային տրիբունալի փորձագետները գտնում են. 2018 թ. դրամատիկ իրադարձությունների օբյեկտիվ իմաստավորման փոխարեն, առկա է քաղաքական հրատապ խնդիրներ լուծելու նպատակով անցյալի իրադարձությունները մանիպուլացնելու ակնհայտ միտում, որոնցից գլխավորը Սերժ Սարգսյանի բավական արատավորված քաղաքական վարկանիշը վերականգնելու փորձն է:


