Արթուր Համբարձումյան. Լռություն, որը հավասարազոր է հանցագործության

,
Артур Амбарцумян

Արթուր Համբարձումյանը խիստ քննադատության է ենթարկել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պատգամավորներին՝ երկրի և ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող հարցեր չբարձացնելու համար: Համբարձումյանն այդ լռությունը արդարացիորեն հավասարազոր է համարել հանցագործությանը՝ համեմատելով սիցիլիական մաֆիայի պատվի կանոնագրքի «Օմերտա» օրենքի հետ, որը մաֆիոզ կլանների յուրօրինակ լռության ուխտ է՝ փոխադարձ պարտակչության նպատակով։ Մասնավորապես, Համբարձումյանը բարձրացնում է հետևյալ հարցերը, որոնք լռության են մատնվում լրագրողների և պատգամավորների կողմից.

  1. Ճի՞շտ է արդյոք, որ hայ զինվորները մարտական հերթապահության համար Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող որոշ դիրքեր են հասնում՝ անցնելով միայն ադրբեջանական անցակետերի միջով, և այդ ընթացքում ենթարկվում են ստուգման: Ճի՞շտ է արդյոք, որ հայ զինվորներին թույլ չի տրվում դիրքեր տանել սահմանվածից ավելի փամփուշտներ և այլ զինատեսակներ, ավտոմատ զենքից բացի:
  2. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանին նշանակեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը։
  3. Արցախում տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 800 մլն ԱՄՆ դոլար, որոնց գծով պարտքը դուրս է գրվել: Ո՞վ է ստացել այդ վարկերը:
  4. Ո՞վ է վաճառել Արցախում գտնվող հիդրոէլեկտրակայաններն ադրբեջանցիներին, իսկ հետո Հայաստանում փոխհատուցում ստացել պետությունից։ Խոսքը տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարի մասին է։