Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 6

,
Никол Пашинян на митинге

2018-ի ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի սիրտը շահելու նպատակով կեղծ մտահոգություն էր բարձրաձայնում այն մասին, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են․

«էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ․․․»

«Եվ մենք կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տույժ-տուգանքները բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերի։ Բոլո՜ր՝ առանց բացառությունների:»

Հանրության աջակցությունը «թավշյա հեղափոխության» ժամանակ ստանալուց հետո, դառնալով ՀՀ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը արագորեն մոռացավ իր խոստումները, որի վառ ապացույցն է 2020 թ․ մարտի 25-ին նրա պատասխանը կորոնավիրուսի պատՃառով հայտարարված լոքդաունի հետևանքով առաջացած վարկերի սպասարկման հետ առնչվող քաղաքացիների խնդիրները լուծելու նպատակով Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած առաջարկին ․

«Մի որոշում արձակեք, որ մարդիկ իմանան՝ եթե չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, հասկանան՝ ինչ լուծում է լինելու նրանց համար: Ենթադրենք՝ տոկոսների սառեցում լինի կամ այլ լուծում լինի։»

2018-ին քաղաքացիների վարկային ծանրաբեռնվածությամբ մտահոգված Նիկոլ Փաշինյանը 2020-ին այսպես էր արձագանքել լոքդաունի ժամանակ քաղաքացիներին վարկային արձակուրդ տչամադրելուն․

«Ես ուղիղ ասեմ, էդ ո՞նց եք…Եկեք հարկերից, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո ըտենց չի՞:

Եկեք օրենսդրական նախաձեռնություն անենք ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, ընդ որում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունե՛ք բա: Նախաձեռնություն բերեք, խորհրդարանում կոնսեսուս ձեւավորեք, քաղաքացիներին 10 հազար չէ, 50 հազար դոլոր բաժանեք: Նստում, նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք…է՜, ձե՞ռ եք անում: Տենց տպավորություն է, թե դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք, ձեր շրջապատի, ձեր մարդկանց հարստությունը բաժանե՛ք մարդկանց, հերի՛ք է»: