Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 5
Նիկոլ Փաշինյանը խաբել է հայ ժողովրդին՝ խոստանալով, որ «թավշյա հեղափոխության» արդյունքում ինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։
2018-ի մայիսի 8-ին «Ելք» դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել էր․
«Սա համազգային եւ համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, եւ ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը:»
Նիկոլ Փաշինյանը դրժեց Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելու մասին իր խոստումը, և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս: Բազմաթիվ անգամ իր հրապարակային ելույթներում նա հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Օրինակ, 2023 թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է․
«86 հազար 600 քառակուսի կիլոմետրը (խմբ․՝ Ադրբեջանի տարածքը) ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․․․»


