Ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել հայ ժողովրդին․ Դրվագ 4

,
Никол Пашинян прибыл на пресс-конференцию

Նիկոլ Փաշինյանը խաբել է հայ ժողովրդին՝ խոստանալով Հայաստանում հաստատել արդար և անկախ դատական համակարգ և իշխանության թևերի հավասարակշռություն հաստատել։ 2019 թ․ մայիսի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ իր ներածական խոսքում ՀՀ վարչապետը ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին։ 74-րդ փաստը հետևյալն էր

«Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը։»

Այս հայտարարությունից ընդամենը 11 օր անց, 2019 թ․ մայիսի 19-ին Փաշինյանը արդար դատական համակարգ ստեղծելու պատրվակով հանդես եկավ դատարանները շրջափակելու կոչով, ինչը ուղղակիորեն նշանակում է գործադիր իշխանության միջամտությունը դատարանների գործունեության մեջ։

Իսկ արդեն 2019 թ․ հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալելու մասին ինքնախոստովանություն է կատարել․

«Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞»

Դատական իշխանության վրա ճնշում գործադրելու վառ վկայություն են հանդիսանում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀԿԾ նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակված հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունները։ Ձայնագրություններից մեկում Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին պատմում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով ինչպես է դատավորին ասել․«Կալանքը ուզես-չուզես՝ պիտի տաս»։

Փաշինյանի և նրա ենթակայի այս գործողությունները ըստ ՀՀ օրենսդրության հանդիսանում են որպես սահմանադրական կարգի տապալում, ինչի մասին ավելի վաղ Հանրային Տրիբունալը անդրադարձ է կատարել։