«Товарищ генерал» տելեգրամյան ալիք. Գլխավորը Հովհաննավանքում կիրակնօրյա սատանայական շաբաշի մասին
27.10.2025թ. «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը գրում է.
1. Փաշինյանը կարողացավ ողջ երկրից ընդամենը 1000 մասնակցի հավաքել «պատարագի» համար, որը մատուցեցին զգեստափոխ կարգալույծները: Սակայն, ընդդիմադիրների մտքով անգամ չանցավ երթով Հովհաննավանք գնալու կոչ անել հավատացյալներին՝ տաճարի պղծումը թույլ չտալու նպատակով:
2. Մինչդեռ Փաշինյանը սարսափում էր հավատացյալների ապստամբությունից։ Պահպանությունը էշելոնավորված էր: Օրինակ՝ ինձ նույնիսկ թույլ չտվեցին տաճարին մոտենալ։ Բայց եթե մենք առնվազն 1000 հոգի լինեինք, ուժայինները չէին կարողանա դիմադրել:
3. Ստեփան Ասատրյանը՝ նախկին ծախու քահանան, պատարագի ժամանակ գովաբանեց Նիկոլ Փաշինյանին և պատրաստակամություն հայտնեց աղոթք անել Իլհամ Ալիևի համար։ Իսկ մինչ այդ նա մի շարք անհեթեթություններ դուրս տվեց: Նույնիսկ զարմանալի է, թե ինչպես է քահանա դարձել մի մարդ, ում գլուխն ու հոգին աղբով է լցված:
4. Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը՝ Անուշավան սարկավագ Ասատրյանը, Կաթողիկոսի հետ պատարագ մատուցեց Մայր տաճարում և դատապարտեց կարգալույծ քահանային…
5. Եկեղեցում հավաքված Փաշինյանի կողմանկիցներն անխտիր անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում եկեղեցու հանդեպ: Կանայք առանց բացառության գլխաբաց էին (Աննա Հակոբյանից են սովորել), էկոնոմիկայի նախարար Պապոյանը ձախ ձեռքով էր խաչակքնվում:
Փաշինյանը հայտարարեց հաջորդ կիրակի Հովհաննավանքում պատարագը կրկնելու մասին, և սա տարօրինակ է։ Ըստ տրամաբանության, նա պետք է նախկին քահանա Ասատրյանի հետ նոր եկեղեցիներ զավթեր՝ վտարելով այնտեղից Տիրոջը և Կաթողիկոսին հավատարիմ հոգևորականներին:
Մյուս կողմից՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ հոգևորականների կողմից դիմադրության բացակայությունը թույլ է տալիս Փաշինյանին չշտապել և դանդաղորեն ընտելացնել հանրությանը շուրջառով զգեստավորված Հուդային և սրբապատկերների ու կանթեղների միջից երևացող խոզերի մռութներին: Միգուցե ժողովուրդն աստիճանաբար ընտելանա և եկեղեցիների պղծումը շարունակական ընթացք ստանա:
Եվ ահա ես մտածում եմ՝ ինչո՞ւ Գարեգին II-ը կոչ չի անում հավատացյալներին հաջորդ կիրակի Խաչերթով շարժվել Հովհաննավանք՝ տաճարը պղծումից պաշտպանելու, դևերին քշելու և սատանայական «պատարագից» հետո այն մաքրելու համար։


