Երեխաների նկարած Արարատը և Ծիծեռնակաբերդը վրդովել են Փաշինյանին

Пашинян с макетом карты Армении

05.10.2025. ArmeniaOne տելեգրամյան ալիքը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բողոքել է, թե ինչու Բերդի Չորաթան համայնքի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե՝ իրենց սարերն ու անտառները։

«Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իր նպատակն է զրկել հայ ժողովրդին իր պատմության, իր նախնիների, իր խորհրդանիշների և իր Եկեղեցու հետ կապից։ Այդ ծրագրի մեջ են մտնում թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները, թե՛ Արարատի՝ որպես ազգային խորհրդանիշի մերժումը, իսկ այժմ նաև՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից հրաժարումը»: