44 дневная война

5 տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ո՞վ է պատասխան տալու Արցախի կորստի համար

2025 թվականի սեպտեմբերի 27-ին լրացավ 44-օրյա պատերազմի սկսվելու 5-ամյակը ։ Հայաստանի Հանրային Տրիբունալը բազմիցս անդրադարձել է 2020թ. Արցախյան պատերազմին: Պատերազմում պարտության պատասխանատվությունը կրում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արևմուտքի հատուկ ծառայությունների աջակցությամբ կազմակերպել և իրականացրել է 2018թ.այսպես կոչված "թավշյա հեղափոխության" բեմականացումը, ինչի արդյունքում տապալել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Պատերազմում կրած պարտությունը քանդեց Հայաստանի անվտանգության համակարգը և երկիրը կանգնեցրեց գոյաբանական սպառնալիքի առջև։

5 տարի անց հայ հասարակության մեջ շատ հարցեր մնացին 2020 թվականի 44-օրյա պատերազմի բռնկման պատճառների, ռազմական գործողությունները դադարեցնելու ձախողված փորձերի, պատերազմում պարտության մեջ առանձին քաղաքական գործիչների և զինվորականների դերի մասին, որոնցից շատերի պատասխանները կարելի է գտնել Հայաստանի Հանրային Տրիբունալի նյութերում ։
Նշված նյութերի հիմնական թեզիսները և հղումները հրապարակում ենք ստորև:

Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ դառնալու որոշումը հանգեցրեց 44-օրյա պատերազմի

2018 թվականի "թավշյա հեղափոխության" ձգանը հենց Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու որոշումն էր: Ընդ որում, արդեն 2018 թվականի մայիսին ՀՀԿ-ականները, ինչպես նաև նախկին իշխանությունների հետ փոխկապակցված լրատվամիջոցները, պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը Արցախը հանձնելու նպատակով ։

Ավելին՝ մեր նյութում ("Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ դառնալու որոշումը հանգեցրեց 44-օրյա պատերազմի")։

Սերժ Սարգսյանը գիտեր, որ "թավշյա հեղափոխության" արդյունքը լինելու է Արցախի հանձնումը

Այն, որ Սերժ Սարգսյանը գիտեր, այսպես կոչված, "թավշյա հեղափոխության" իրական նպատակների մասին, վկայում է 2018 թվականի մայիսի 1-ին իր ղեկավարած ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչների ելույթների բովանդակությունը, երբ Հայաստանի խորհրդարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հանրապետության վարչապետի պաշտոնում:

Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պարտադրանքը անվանեց "Հայաստանի վերջի սկիզբ":

ՀՀԿ-ի ներկայացուցիչները հստակ գիտակցում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի համապատասխանում գերագույն գլխավոր հրամանատարի դերին, և որ նրա իշխանության գալը Հայաստանն աղետի կտանի: Գիտակցելով դա՝ նրանք քվեարկեցին վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածության օգտին։ Հետևաբար, Արմեն Աշոտյանը և ՀՀԿ-ի մյուս անդամներն անմիջականորեն պատասխանատու են Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական քաղաքականության հետևանքների համար։

Ունենալով բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները ՝ ՀՀ երկրորդ նախագահը անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց "թավշյա հեղափոխությունը"ճնշելու համար։ Այն, մասին, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել Արցախը հանձնելու Նիկոլ Փաշինյանի մտադրության մասին, վկայում է Գառնիկ Իսագուլյանը։

Ավելին՝ մեր նյութում  ("Դավաճանների սպասավորները. Մաս 2. Ինչի՞ մասին է լռում Արմեն Աշոտյանը")

Փաշինյանը միտումնավոր հրահրեց 44-օրյա պատերազմը

2018 թվականի բեմականացված «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու համար։ Որպես հետևանք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմում պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, լեգիտիմ հիմք տվեց Իլհամ Ալիևին Արցախի վերջնական գրավման և հայ բնակչության էթնիկ զտման համար։

Никол Пашинян

Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետահայաց տեսաժամանակագրությունը, որոնք վկայում են նրա նպատակաուղղված սադրիչ քաղաքականության մասին, ինչը հանգեցրեց Արցախի կորստին և հղի է Հայաստանի ու հայ ժողովրդի համար նոր աղետներով, հասանելի է հետևյալ մեր նյութում՝ "Սադրանքներից մինչև աղետներ. Նիկոլ Փաշինյանի դավաճանության հետահայաց տեսաժամանակագրությունը"

Նիկոլ Փաշինյան."Արցախը Հայաստան է և վերջ" Հանրային տրիբունալ ․ Փաշինյանը դավաճան է և վերջ։

2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Ստեփանակերտում, ասել է.

"Երբ խոսվում է ժողովրդական հեղափոխության մասին, պետք է հասկանալ համահայկական հեղափոխությունը, որովհետև ժողովուրդն ամբողջ հայ ժողովուրդն է, ինչպես Սահմանադրությամբ ամրագրված է դե յուրե և ինչպես է ամրագրված դե ֆակտո հեղափոխությամբ ։ Համահայկական հեղափոխությունը նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հայության մեջ":

Իր ելույթի ընթացքում վարչապետը բազմիցս կրկնել է "Արցախը Հայաստան է և վերջ" արտահայտությունը"

Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն իր էությամբ կազուս բելլի է, քանի որ փոխակերպում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որը տասնամյակներ շարունակ պնդում էր հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ժամանակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և իր սահմանների անձեռնմխելիության իրավունքի։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները սկսելով «իր սեփական կետից», ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Նման արտահայտությունն ընդունելի է լրագրողի, բայց ոչ՝ պետության ղեկավարի համար։

Ավելին՝ մեր նյութում ("Փաշինյանը դավաճան է և վերջ").

Նիկոլ Փաշինյանն անտեսեց ՀԱՊԿ-ի նախազգուշացումները

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի սկսվելուց 26 օր առաջ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից գաղտնի փաստաթուղթ են ստացել, որում նախազգուշացում է եղել առաջիկա պատերազմի, դրա բնույթի մասին, ինչպես նաև առաջարկ է եղել կանխարգելիչ ռեժիմում դաշնակիցների օգնությունը հայցել:

Ավելին՝ մեր նյութում ("Իրականացան 99% - ով ․ ինչու Նիկոլ Փաշինյանն անտեսեց ՀԱՊԿ-ի նախազգուշացումները")

Генсек ОДКБ Станислав Зась и секретарь Совбеза РА Армен Григорян

Սպառազինությունների գնման միտումնավոր խափանման վկայություն

2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո 24News-ի «Դիտակետ» հաղորդաշարի շրջանակներում Սերոբ Օհանյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը քննարկել են գնումների ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության կասկածելի քաղաքականությանն առնչվող հարցեր։

Սիրունյանի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտավորյալ խափանել է ռազմական նշանակության արտադրանքի գնման մրցույթը, ինչպես նաև Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումները՝ փամփուշտների արտադրության գործարանի կառուցումը։

Ավելին՝ մեր նյութում ("44-օրյա պատերազմում պարտության պատճառներից մեկը ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Ռուսաստանի դեմ սաբոտաժն էր").

Александр Сирунян

Հայաստանի և Արցախի առաջին դեմքերի կողմից ռազմական գաղտնիքի հրապարակումը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքացիական կին Աննա Հակոբյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բազմաթիվ հրապարակային ելույթները, հարցազրույցները, սոցիալական ցանցերում արված գրառումները պարունակում էին ռազմական կամ պետական գաղտնիք:

Опубликованные карты во время награждения военных

Նշված պաշտոնատար անձանց եւ նրանց մերձավորների կողմից հրապարակվում էին զինված ուժերի ռազմավարական եւ օպերատիվ պլանների, գործողությունների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ եւ զորահավաքային ծավալման, դրանց մարտունակության և զորահավաքային պահուստի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի եւ մարտական կիրառման հնարավորությունների մասին մանրամասներ։ Բաց, այդ նրանք տեղեկություններ են հրապարակել արտաքին ռազմական սպառնալիքի և այլ արտակարգ իրավիճակների դեպքում պետության կենսագործունեության պահպանման համար անհրաժեշտ պարենային և այլ նյութատեխնիկական պահուստների փաստացի չափերի մասին։

Ավելին՝ մեր նյութում ("Ինչո՞ւ էին Փաշինյանն ու Հարությունյանը հրապարակայնորեն բացահայտում ռազմական գաղտնիքները․ Տրիբունալի հարցերը")

Ինչու է Նիկոլ Փաշինյանը Գյանջան հրթիռակոծելու հրաման տվել

Գյանջա քաղաքի վրա որևէ ռազմական նշանակություն չունեցող հրթիռային հարձակումները տեղի են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով և իրագործվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ձեռքով: Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի սկզբին մերժեց զինադադար հաստատելու ռուսական առաջարկները: Այս ամենը հանգեցրեց առաջին հերթին հրադադարի պայմանավորվածությունների խախտման և ռազմական գործողությունների շարունակման: Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը պատասխանատվություն են կրում իրենց կայացրած որոշումների համար, որոնք 10.10.2020-ից մինչև 09.11.2020 թ.-ն հանգեցրեցին հայկական կողմի բազմաթիվ զոհերի և տարածքային կորուստների (ներառյալ Շուշի քաղաքը):

Ավելին՝ մեր նյութում ("Նիկոլ Փաշինյանը մեղավոր է հրադադարը խախտելու մեջ՝ Գյանջա քաղաքի վրա հրթիռային հարձակման հրաման տալով:").

Никол Пашинян, Анна Акопян, Араик Арутюнян

Արծրուն Հովհաննիսյանի կեղծ "Հաղթելու ենք"-ը ։

Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ ստի եւ խաբեության մարմնավորումը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր: Չարաշահելով, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» հետևանքով Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը՝ Հովհաննիսյանը պատերազմի ողջ ընթացքում «Հաղթելու ենք» ոգեշնչող կարգախոսով ապատեղեկատվություն էր տարածում մարտական գործողությունների ընթացքի մասին՝ այդպիսով հասարակության շրջանում կեղծ վստահություն ձևավորելով Արցախի Պաշտպանության բանակի մոտալուտ հաղթանակի վերաբերյալ:

Ավելին՝ մեր նյութում ("44-օրյա պատերազմի "Ճշմարտության և խաբեության այլաբանությունը"").

Арцрун Ованнисян

Աննա Հակոբյան. Ղարաբաղն առանց բռնակի ճամպրուկ է

Արցախի հանձնումը, թերևս, Փաշինյանների ընտանիքի ողջ կյանքի լեյտմոտիվն էր, ինչի մասին բազմաթիվ ապացույցներ կան։

«2013 թվականին ես հանդիպեցի Աննա Հակոբյանին։ Նա ինձ ասաց. «Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը։ Պետք է այն վերածել ինքնավարության, այն նման է առանց բռնակի ճամպրուկի և միայն Ռուսաստանին է պետք: Մենք տնտեսապես փակված ենք Ղարաբաղի պատճառով, մեր բոլոր սահմանները փակ են։ Եկեք այնպես անենք, որ Ղարաբաղը լինի Ալանդյան կղզիների նման»,- Դարյա Ասլամովայի խոսքերը մեջբերում է «Նովոյե վրեմյա» թերթը։

ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն իր սկանդալային հարցազրույցում պատմել է, որ պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանը եղել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, որտեղ քննարկվել են ռազմական գաղտնիք պարունակող հարցեր․

01.04.2023 թ. 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի 23-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանդես եկավ կեղծ հայտարարությամբ, թե հայկական բանակում 11 հազարից ավելի դասալիք է եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտվել է թավշյա "առաջին տիկնոջ" խոսքերից ՝ հայկական բանակը հրապարակայնորեն նվաստացնելու համար:

Սկանդալային հայտնի բլոգեր Վարդան Գուգասյանը (Դոգ) իր բացահայտման մեջ, որում պատմել Է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Դաղստանում Աննա Հակոբյանի և Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հանդիպման մասին ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր առաջ։

Ավելին՝ մեր նյութում (""Թավշյա" առաջին տիկնոջ մութ կողմը. Տրիբունալն Աննա Հակոբյանին մեղադրում է պետության և հայ ժողովրդի դեմ հանցագործություններին մեղսակից լինելու մեջ։")

Նիկոլ Փաշինյանը, 2022 թվականին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, հիմք ստեղծեց 2023 թվականին ադրբեջանական հարձակման համար

2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք ՝ վկայակոչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դուրս բերեց ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, այլև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Արցախի տարածքում ռուս խաղաղապահների գտնվելու նպատակահարմարությունն ու իրավական հիմնավորվածությունը:

Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը քարտ-բլանշ ստացավ Արցախը վերջնականապես գրավելու և հայ բնակչությանը տեղահանելու համար: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց Արցախի շրջափակումն ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից. փակվեց Լաչինի միջանցքը, որը միակ տրանսպորտային կապն էր արտաքին աշխարհի հետ։ 120 հազար մարդ հայտնվեց մեկուսացման մեջ։ Արցախում սկսեցին սննդի կտրոններ տրամադրել, սպառվեցին վառելիքի պաշարները, առաջին անհրաժեշտության դեղերը, խափանումներ առաջացան գազի եւ էլեկտրականության մատակարարումների հետ կապված, ինտերնետի հասանելիության խնդիրներ ծագեցին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական» գործողություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում ՝ «սահմանադրական կարգը վերականգնելու», «լայնածավալ սադրանքները» կասեցնելու, հայկական բանակի ստորաբաժանումները զինաթափելու և տարածաշրջանի տարածքից դուրս բերելու նպատակով։ Մեկ օր անց Բաքուն և Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնության եկան հրադադարի մասին։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ բնակչությունը ստիպված եղավ լքել Արցախը։

Ավելին՝ մեր նյութում ("Տրիբունալը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պետական դավաճանության և ՀՀ Սահմանադրությունը խախտելու մեջ").

44-օրյա պատերազմի հրահրման ու պարտության բոլոր մեղավորները ոչ միայն պատիժ չկրեցին, այլ շարունակում են որոշել Հայաստանի ճակատագիրը.ոմանք իշխանության մեջ են, մյուսները ՝ "ընդդիմության"։

Պատերազմի հետևանքները հաղթահարելու համար հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի իր ձեռքը վերցնելու սեփական ճակատագիրը և պատասխանատվության կանչելու 2018 և 2020 թվականների Հայաստանի և Արցախի դեմ դավադրության բոլոր մեղավորներին:

Հայաստանի Հանրային Տրիբունալ նախագիծը վստահ է, որ հայ ժողովուրդն ունի բազմաթիվ արժանավոր զավակներ, որոնք կարող են առաջնորդել դավաճանների և դավադիրների բանդայից ազատվելու գործընթացը: