2023թ․ սեպտեմբերի 19-ը՝ նորագույն պատմության ողբերգություն
Verelq.am-ը հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ․
2023թ․ սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։ Ադրբեջանական հերթական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Արցախի ողջ բնակչությունը, ենթարկվելով էթնիկ զտման, ստիպված եղավ լքել իր հայրենիքը։
Ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո նույնիսկ, սովի մատնված Արցախի բնակչությունը բացառիկ սխրանքով պայքարեց հայրենիքի պաշտպանության համար՝ թշնանուն հասցնելով մի քանի անգամ շատ զոհեր։
Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Հայաստանի գործող իշխանությունը, որի խայտառակ դիվանագիտական քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ՝ ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարում։
Այս ամենը տեղի է ունեցավ միջազգային դերակատարների հանցավոր անգործության ներքո, ինչի դրսևորումը Արցախի հարցով շարունակվում է մինչև օրս։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին։


