Ֆիդանը գովել է Փաշինյանին
13.09.2025, Армянская вендетта տելեգրամյան ալիքը գրում է․
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Ղարաբաղում օկուպացված տարածքների ազատագրումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական ռիսկի է դիմել հանուն խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների»: Այս մասին հայտնում է «Անադոլուն»։ Ֆիդանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա թիմին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրման գործում: Վերջնական ստորագրությունները դեռ դրված չեն. սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ընդգծել է Ֆիդանը։


