Բենիամին Մաթևոսյան. Դավաճանվեցին ոչ միայն Արցախը, այլև՝ արցախցիները
Բենիամին Մաթևոսյանն իր թելեգրամյան ալիքում գրում է.
«Պատերազմն Արցախում տևեց 44 օր։ 44 օրում որոշում կայացվեց Արցախում խաղաղապահներ տեղակայելու մասին (չնայած նրանք կարող էին հայտնվել ԼՂՀ-ում 2020 թվականի հոկտեմբերի սկզբին, իսկ տեղակայման բազան կլիներ հայկական Շուշին։ Սակայն, ոմանք այլ կերպ էին մտածում և ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախը դուրս գա հնարավորինս թուլացած)։ Ոչ մի «ցանկացողների կոալիցիա» չստեղծվեց: Պարզապես որոշում կայացվեց, և այն իրականացվեց։
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն 1289 օր, և «անզոր ցանկացողների սադրիչների կոալիցիան» չի կարողանում որոշել՝ 50,000, թե՞ 30,000 զինվորական ուղարկել: Կամ գուցե ընդհանրապես չուղարկել։ Երբ Օսվալդ Շպենգլերը գրում էր «Եվրոպայի մայրամուտը», ըստ երևույթին, նկատի ուներ նաև այս անզորությունը…
Իր լկտիությամբ և հիմարությամբ սարսափեցնող քարոզչությունը ձգտում է չխոսել նման բաների մասին: Այն չի ասում նաև, որ Արցախը՝ արցախցիների և խաղաղապահների հետ միասին, դավաճանվել է 2022 թվականին: Խաղաղապահները եկան «վիճելի տարածք, որի կարգավիճակը պետք է թողնվեր ապագա սերունդների որոշմանը», սակայն Փաշինյանը, Միշելի և Մակրոնի հետ միասին, որոշեց, որ Արցախը Ադրբեջան է։ Արդյունքում, Փաշինյանը հանձնեց ոչ միայն Արցախը, ոչ միայն 120 հազար արցախցիներին, այլև՝ խաղաղապահներին։
Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:


