Անդրանիկ Քոչարյան՝ Նիկոլ Փաշինյանի հանցագործությունների պարտակիչ

,
Андраник Кочаря

04.09.2025, «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը գրում է.

«Երկինքը փուլ է գալու. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը պաշտոնապես իր զեկույցը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահին։

Լուսանկարում երևում է այդ ծանր աշխատանքի արդյունքների հսկայական ծավալը։

Инициированная «партией власти» комиссия под руководством Андраника Кочаряна «Իշխանական կուսակցության» նախաձեռնած հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, (լուսանկարում նա է՝ Զելենսկիից գողացված վերնաշապիկով) փակ ռեժիմով որոշ մարմնաշարժումներ է արել 2022 թ. փետրվարից մինչև 2025 թ. սեպտեմբեր: Այսինքն՝ երեք տարի և յոթ ամիս։

Վերջինիս միակ նպատակն էր՝ ազատել քրեական պատասխանատությունից Նիկոլ Փաշինյանին և տանուլ տված պատերազմի ողջ մեղքը բարդել թուլամորթ գեներալների և արտաքին ուժերի վրա:

Քոչարյանի հավաքած նյութերը գաղտնաբար օգտագործվել են Արցախի ռազմական հրամանատարների դեմ դատավարությունների ժամանակ:

Հիմա մնացել են վերջին շտրիխները. իշխանամետ խորհրդարանական մեծամասնությունը կհաստատի զեկույցն ու հաշվետվությունը, և արխիվ կուղարկի այն։ Այսքանով ամեն ինչ կավարտվի։

Ընդդիմությունը, ինչպես միշտ, բարձրաձայն կմեղադրի կառավարությանը փակ և կողմնակալ լինելու մեջ։ Սակայն, այս տարիների ընթացքում նույնիսկ չի էլ մտածել այլընտրանքային հետաքննություն կազմակերպելու մասին»: