Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքին՝ նամակ ուղարկել Դոնալդ Թրամփին

Рубен Варданян на скамье подсудимых в бакинском суде

15.07.2025. «Խրոնիկի Արմենիի» տելեգրամյան ալիքը գրում է.

Փաշինյանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը նպաստելու խնդրանքով Դոնալդ Թրամփին գրություն ուղարկելու վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի առաջարկը, գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տվյալներով՝ հայ ազդեցիկ գործիչները կապվել են Թրամփի աղջկա ամուսնու հետ եւ բանակցել: ԱՄՆ նախագահը համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը, սակայն մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը, նշում է թերթը: