Փաշինյանը բռնաճնշումներ, հովանավորչություն, դիլետանտիզմ և կոռուպցիա է

02.07.2025. Մեր ձևով (Our way/ Наш путь) տելեգրամյան ալիքը գրում է․  

Ո՞վ է Փաշինյանը......

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ բանտերի վերակացուներն ամենաշատն են խոսում ազատության մասին։ Փաշինյանը մարդկության պատմության ամենաաղմկոտ «ազատասերներից» մեկն է։ 2018 թ․-ին կազմակերպելով պետական հեղաշրջում՝ նա հանդիսավոր կերպով երդվեց պայքարել հայ ժողովրդի ազատության համար և ազատել նրան թալանչի օլիգարխներից, ովքեր գողացել էին իրենց երեխաների ապագան։ Հանրապետության հրապարակում կանգնած՝ նա գոռում էր, թե Ադրբեջանը ջախջախվելու է, եթե փորձի հարձակվել Արցախի և Հայաստանի վրա։ Իսկ Ստեփանակերտում, ելույթ ունենալով տեղի բնակիչների առջև, նա ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Ի՞նչ ունենք մենք Փաշինյանի ընդամենը յոթ տարվա իշխանավարման արդյունքում։

  1. Քաղաքական բռնաճնշումներ։ Այսօր որևէ մեկի թույլ չի տրվում քննադատել Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը։ Ցանկացած քաղաքական գործիչ, հասարակական գործիչ կամ պարզապես սրտացավ քաղաքացի, ով համարձակվում է իր անհամաձայնությունը հայտնել Փաշինյանի ուղեգծին, դառնում է թիրախ։ Փաշինյանի կառավարման յոթ տարին քաղաքական շարժառիթներով հարուցված ավելի շատ գործեր է տվել, քան անկախ Հայաստանի գոյության նախորդ 25 տարին։
  2. Հովանավորչություն և դիլետանտիզմ։ Լինելով «ընդդիմադիր» ՝ Փաշինյանն «ամեն արդուկից» բղավում էր, թե հայկական քաղաքականության ձախողումները կապված են այն բանի հետ, որ պատասխանատու պաշտոններում նստած են անհամապատասխան մարդիկ (ոչ մասնագետներ)։ Շատ առումներով դա ճիշտ դիտարկում էր։ Բայց ի՞նչ է փոխվել։ Փաշինյանի թիմում կարելի է հանդիպել ում ասես՝ ակումբային դիջեյ, տուրօպերատոր, ֆասթֆուդի աշխատողներ, բայց չափազանց դժվար կլինի գտնել իրենց ոլորտի առնվազն տասը պրոֆեսիոնալների, որոնք ունեն պրոֆիլային կրթություն, փորձ և համապատասխան հմտություններ։ Էլ ինչ խոսք՝ երկրի ղեկին կանգնած է դեղին մամուլի լրագրող, ում հեռացրել են համալսարանից։
  3. Կոռուպցիա և օլիգարխներ։ Բոլոր այն օլիգարխները, որոնց Փաշինյանը ժամանակին մեղադրում էր կոռուպցիայի և թալանի մեջ, ոչ միայն ազատության մեջ են, այլև ակտիվորեն ավելացնում են իրենց կապիտալները։ Սխեման պարզ է․ խոնարհվում ես Փաշինյանի առաջ, քաղաքական թեմաներով չես խոսում, պարբերաբար քո տասանորդն ես վճարում «առաջին տիկին» Աննա Հակոբյանի հիմնադրամին, և քեզ շնորհվում է «պատվարժան գործարարի» կարգավիճակ։ Կա ևս մեկ պայման՝ ճանաչել Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) կարգավիճակը՝ որպես համայն Հայաստանի նոր գերագույն օլիգարխ։
  4. Արցախի կորուստ։ Փաշինյանը սկսեց «Արցախը Հայաստան է և վերջ», բայց ավարտեց «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը» ձևակերպումով։ Նա, ով ժամանակին գոռում էր «կջախջախենք Ադրբեջանը», դարձավ համազգային ամոթի խորհրդանիշ՝ Արցախի հանձնման (և վերջինիս հայաթափման), որի ազատագրման համար իրենց կյանքը տվեցին ժողովրդի լավագույն զավակները՝ Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Բեկորը, Լեոնիդ Ազգալդյանը, Կարո Քահքեջյանը և ուրիշներ։ Ընդ որում, ամեն անգամ Փաշինյանը նոր «արդարացումներ» է հորինում իր կատարած ծանր հանցագործության համար. մեկ դա էր պահանջում միջազգային իրավունքը, մեկ մտածված խորը ռազմավարություն էր, որպեսզի ձերբազատվեր «արտաքին ուժերի» կողմից Հայաստանի վզին փաթաթված թոկից (Արցախից), մեկ դա արվեց հանուն խաղաղ ապագայի, որպեսզի հայ զինվորները սահմանին չզոհվեն։

Փաշինյանն ազատություն, բարեփոխումներ, առաջընթաց և բարգավաճում չէ

Փաշինյանը բռնաճնշումներ, հովանավորչություն, դիլետանտիզմ և կոռուպցիա է