Թավշյա հեղափոխության պարադոքսը․ Սերժ Սարգսյանը բարգավաճում է «տապալումից» հետո
Արթուր Համբարձումյանը կոչ է անում փորձագիտական համայնքին բացատրել, թե ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանը պահպանեց իր ազդեցությունը «թավշյա հեղափոխությունից» հետո։
«2005 թվականին Ղրղզստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ Ասկար Ակաևը հազիվ փախավ երկրից։ 2010 թվականին նույն Ղրղզստանում նորից տեղի ունեցավ հեղափոխություն։ Այս անգամ փախավ Կուրմանբեկ Բակիևը։ 2003 թվականին, երբ Վրաստանում տեղի ունեցավ Վարդերի հեղափոխությունը, Շևարդնաձեի ազդեցությունը զրոյացվեց։ 2013-2014 թվականներին Ուկրաինայում՝ Յանուկովիչը հազիվ փախավ երկրից։ Այլապես, իմ կարծիքով, նրան կբռնեին ու կսպանեին։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։ Հայաստանի երրորդ նախագահը, որին «տապալեցին», ոչ միայն չի փախչում երկրից, ոչ միայն չի կորցնում իր ազդեցությունը, այլև բարգավաճում է իր շրջապատի հետ միասին»։


