«Գոլոս Արմենիի»․ Ինչպես կործանվեց Արցախը
23.04.2025 թ․ Ռուբեն Մարգարյանը «Գոլոս Արմենիի»թերթում հրապարակված իր «Ինչպես կործանվեց Արցախը» հոդվածում, գրում է․
«Իշխանական ողջ թիմը զբաղված է այն թեզի տարածմամբ, թե 2023-ի օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Արցախում պետական հեղաշրջում է տեղի ունեցել և իշխանությունն անցել է ՀՅԴ-ին։ Դա սուտ է, որը հերքվում է այդ իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից։ Արայիկ Հարությունյանը վաղուց էր ուզում հրաժարական տալ և, չնայած արցախցիների առարկություններին, ի վերջո արեց այդ քայլը: Նախագահի պաշտոնում ընտրվեց անկուսակցական Սամվել Շահրամանյանը: Դա Արցախը փրկելու վերջին փորձն էր, Ստեփանակերտը պատրաստվում էր Եվլախում Բաքվի ներկայացուցիչների հետ բանակցություններին, բայց Ալիևն առաջ անցավ»։
«ՀՀ ԱԳՆ-ը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, պնդում է, թե Արցախը չի աջակցել իր ջանքերին և հրաժարվել է Սոֆիայում ու Բրատիսլավայում Բաքվի հետ երկխոսությունից: Սա սուտ է, որը հերքվում է այդ իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից։ Ստեփանակերտը չի հրաժարվել ո՛չ Սոֆիայում, ո՛չ Բրատիսլավայում շփումներից, նույնիսկ ավիատոմսերն էին պատվիրված։ ՀՀ ԱԳՆ-ի «ջանքերը» դատապարտված էին ձախողման. Բաքուն չէր գնա նման հանդիպումների»։
«Եվ դեռ մեծ հարց է՝ ի նպաստ Արցախի կլինեին արդյոք Երևանի այդ նախաձեռնությունները, թե՞ ավելի շուտ՝ ի վնաս։ Չմոռանանք, որ այդ ժամանակ արդեն երկու տարի շարունակվում էր Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը Ուկրաինայում։ Եվ այդ պայմաններում, չնայած Արցախում խաղաղությունն ապահովում էին ռուս խաղաղապահները, Երևանը Մոսկվայի թիկունքում փորձում էր ամերիկացիների միջոցով կազմակերպել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ բանակցություններն արևմտյան մայրաքաղաքներում... »
Տրիբունալը միանում է Ռուբեն Մարգարյանի եզրակացությանը․
«Ինչո՞ւ կործանվեց Արցախը։ Այդ ժամանակ արդեն 6-րդ տարին Հայաստանը կառավարում էր ճչացող ստախոսների-քաղաքական դիլետանտների այս կուսակցությունը. այլ կերպ պարզապես չէր կարող լինել» ։


