Արծրուն Հովհաննիսյանի «հանճարեղ բացահայտումը». ֆաշիստական Գերմանիան ծրագրում էր Մեծ Հայաստանի ստեղծում
ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ, իսկ այժմ ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը, 2025 թվականի մայիսի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալելով Պետրոս Ղազարյանին, ստանձնել է Հայրենական մեծ պատերազմի մասին «միֆեր ցրելու» գործը։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ստի խորհրդանիշը, ստերի կույտով և հակապատմական պնդումներով, հավատարիմ լինելով գործող ապազգային իշխանության` պատմական հիշողության ոչնչացման որդեգրած ուղեգծին, գեբելսյան քարոզչության ավանդույթներին լիովին համապատասխան, ձեռնամուխ է եղել Հայրենական Մեծ պատերազմի պատմության կեղծմանը։ Ինչ-ինչ, բայց Արծրուն Հովհաննիսյանի՝ ստելու արհեստավարժությունը չի կարելի չընդունել։ Ըստ այս գնդապետ ձևացող ուսադրավորի՝ Հիտլերը ծրագրում էր Ստալինգրադի գրավումից հետո հարձակվել Թուրքիայի վրա` Բուլղարիայի և Հայաստանի կողմից ։ Արդյունքում պետք է ստեղծվեր «միացյալ պատմական Հայաստան», բայց Ստալինգրադի ճակատամարտում գերմանացիների պարտությունը թույլ չտվեց իրականացնել այդ ծրագիրը:
«Գոլոս Արմենիի» թերթն իր статье«Նոր Հերոդոտոս» հոդվածում գրում է:
ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ։ Այսինքն այնպես չի սկսվել, ինչպես տասնամյակներ շարունակ արձանագրված է համաշխարհային պատմագրության մեջ, 1939թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումից, որից հետո Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային.
Դրանք, ըստ Արծրունի, հեքիաթներ են. պատերազմը սանձազերծել են Գերմանիան և ԽՍՀՄ-ը: Հաջորդը. Արծրունի պնդմամբ, ԽՍՀՄ Հիտլերի ներխուժման առաջին փուլում Խորհրդային Միությունը բազմապատիկ առավելություն է ունեցել ինչպես համակազմի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Սակայն գերմանական ռազմական մտքի բացառիկ որակը ապահովել է գերմանական զորքերի հաղթանակները։ Գերմանական ռազմական միտքն ամենից առաջադեմն էր մինչև 70-ական թվականներ, և ընդհանրապես, երբ խոսվում է ռազմական մտքի մասին, նկատի է առնվում հենց գերմանական ռազմական միտքը։ Սա էլ է Արծրունը՝ Պետրոսի ընկերը։
Անցնենք առաջ. Սովետը պատերազմը շահել է միայն կենդանի ուժի գերազանցության և ամերիկյան լենդ-լիզի՝ վարկային օգնության շնորհիվ. շաքարի, շինելներ կարելու գործվածքի, մսի պահածոյի, «Ստուդեբեկերների» և ինքնաթիռների: Իսկ T-34 տանկերը ահեղ զենք են դարձել միայն այն բանից հետո, երբ դրանց վրա ամերիկյան նմուշի հրանոթներ են տեղադրվել։
Ըստ Արծրունի՝ խորհրդային զորքերի բոլոր հայտնի գործողությունները երևելի չեն եղել. ո՛չ Մոսկվայի ճակատամարտը, ո՛չ Ստալինգրադը, ո՛չ Լենինգրադի շրջափակման ճեղքումը, ո՛չ Կուրսկի աղեղը, ո՛չ մարտը Դնեպրի համար։ Ամեն ինչ ոչինչ է գերմանական ռազմական մտքի համեմատ: Ըստ Արծրունի, խորհրդային հրամանատարության քիչ թե շատ ուշագրավ միակ գործողությունը, որի մասին ինքը երբեմն պատմում է իր ուսանողներին, Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» գործողությունն է եղել, բայց այդ ժամանակ Խորհրդային հրամանատարությունը իննապատիկ գերազանցություն է ունեցել կենդանի ուժի և տեխնիկայի քանակով: Այսինքն՝ կրկին ոչ մի երևելի բան։
Դե, և վերջապես, ըստ Արծրունի՝ պատերազմի արդյունքում շահել են միայն ամերիկացիները, Խորհրդային Միությունը ոչինչ չի ստացել։ Բացարձակապես ոչինչ, ասում է Արծրունը, չնկատելով ո՛չ ԽՍՀՄ ազդեցությունը Արևելյան Եվրոպայի երկրներում, ո՛չ Կալինինգրադը, ո՛չ Կուրիլյան կղզիները, ոչ Կարելիան. Այսքանը լոկ հանրահայտ-ակնհայտն է։
Խնդիրն այն է, որ այս մոլի գերմանասերը, Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի նորահայտ պատմագետ-մտածողն այսօր ղեկավարում է ռազմական ակադեմիան։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե երկիրը ղեկավարում է Էրդողանի ջատագով Փաշինյանը։
P.SՀ.Գ. - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա. հողը նախապատրաստված է
Արծրուն Հովհաննիսյանի ամբողջական հարցազրույցը հասանելի է տեսանյութում.


