Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին
10.04.2014. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
"Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպիտի հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում"․ Սարգսյանի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը
Աղբյուր՝ https://ria.ru/20140410/1003334819.html
18.02.2015, Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որը տեղի է ունեցել անցած հինգշաբթի երեկոյան (փետրվարի 12-ին), բառի ամբողջ իմաստով շուռ տվեց ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը։
Երկրի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հնչեց, ինչպես "պարզ երկնքում ճայթած ամպրոպ, քանի որ աննախադեպ կոշտ գնահատականներ էր պարունակում "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, նրա և իր կուսակցության հետ կապված քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև հստակ քայլեր էր նախանշում ՝ ուղղված իրավիճակի փոփոխությանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է "քաղաքականությունը անգրագիտությունից մաքրելու և գործընթացները ինտելեկտուալ հուն վերադարձնելու"անհրաժեշտությունը: Դա պայմանավորված է երկրի առջև ծառացած զարգացման խնդիրներով, մասնավորապես՝ նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլին անցնելով, որի հայեցակարգը վաղուց պատրաստ է։
"Նոր Սահմանադրությունը պետք է կոչված լինի հնարավորինս զերծ պահել մեր երկիրը ցնցումներից, ամրապնդել և հավասարակշռել պետական համակարգը, բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, բարձրացնել ընդունվող որոշումների վրա հասարակության կողմից ազդելու հնարավորությունները, բարձրացնել իշխանություն-ընդդիմություն փոխգործակցության արդյունավետությունը և այլն: Վերջապես, սահմանադրական փոփոխությունները կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը և այդ կապակցությամբ՝ նրանց պատասխանատվության սահմանները"․հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ընդ որում, նա կտրականապես հերքել է այն հերյուրանքները, թե սահմանադրական բարեփոխումը իշխանության վերարտադրության նպատակ է հետապնդում ՝ դրանք անվանելով անհեթեթություն։
Աղբյուր՝ https://www.ra.am/archives/3116/


