Sputnik Армения. "Փաշինյանին և պատգամավորներին դատելու են". Միքայել Մինասյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է հեղաշրջման մեջ։
05.07.2020
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ոչ միայն հայտարարել է կառավարության ղեկավարին և բազմաթիվ խորհրդարանականների դատելու անհրաժեշտության մասին, այլև խիստ քննադատության է ենթարկել նախագահ Արմեն Սարգսյանին:
Հունիսի վերջին Հայաստանի խորհրդարանը (ի դեմս իշխող "Իմ քայլը" խմբակցությանը) ընդունեց Սահմանադրության փոփոխությունները։ Ընդ որում, ընդդիմադիր "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը: Իսկ նախագահը ստորագրել է "Ազգային ժողովի կանոնակարգ" օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ սահմանադրական փոփոխություններն ընդունելիս նրա ստորագրությունն այլևս անհրաժեշտ չէ։
Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վերջնական ապացույց կլինի անձանց (89+1) սահմանադրական հեղաշրջման մեղադրանքով դատավարության համար: Անկախ նրանից, թե ով կգա իշխանության, խորհրդարանի 89 պատգամավոր և Նիկոլ Փաշինյանը կոնկրետ այս մեղադրանքով կդատապարտվեն"․ Facebook-ի իր էջում գրել է Մինասյանը:
Մինասյանի կարծիքով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կարող էր ընդգրկվել ապագա դատապարտյալների այդ ցուցակում, սակայն նա չստորագրեց Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները՝ դրանով իսկ հասկացնելով, որ իր հետ հույսեր ու սպասումներ չկապեն: Այդուհանդերձ, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը նրան մեղադրել է անգործության մեջ։

Նրա խոսքով՝ Սարգսյանն աշխարհի մարդ է, տեղեկացված գլոբալ գործընթացների մասին, կապեր է հաստատել ինչպես խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչների, այնպես էլ թագավորական ընտանիքի, կորպորատիվ մենեջերների հետ։
"Հաշվի առնելով հենց այս հանգամանքը (թեև մի շարք վերապահումներ ունեի), ես նրան շնորհավորեցի ընտրվելուց հետո, քանի որ կարծում էի, որ 65 տարեկանում զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը, նա վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության"․ նշեց Մինասյանը:
Նա հավելել է, որ սխալվել է Սարգսյանի հարցում, քանի որ նախագահը ծառայում է միայն Փաշինյանին։


