Տրիբունալը Սերժ Սարգսյանին մեղադրում է հեղափոխություն բեմականացնելու և պետական դավաճանություն կատարելու մեջ

Հանրային Տրիբունալը մեղադրում է Հայաստանի նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին՝ 2018 թվականին Արևմուտքի հատուկ ծառայությունների աջակցությամբ, այսպես կոչված, հեղափոխություն բեմադրելու մեջ, ինչի հետևանքով նա խափանեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։
Իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է բանակցություններն սկսել զրոյական կետից, ինչը հանգեցրեց իրավիճակի սրման և, ի վերջո, 2020 թվականի 44-օրյա պատերազմի։ «Հեղափոխությունը» կազմակերպվել էր Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի թիմի կողմից՝ ուկրաինական փորձի հիման վրա։
«Հեղափոխության» հրդեհի բռնկման համար կայծ հանդիսացավ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը` չնայած այն հանգամանքին, որ 2014 թվականին Սերժ Ազատին սահմանադրական բարեփոխում սկսեց՝ վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստումով։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ Նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում (սահմանադրական բարեփոխումների) իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է Սարգսյանի խոսքերը։
Պետական մարմինները Սերժ Սարգսյանի թողտվությամբ ժամանակին սահմանադրական կարգը պաշտպանելու համար անհրաժեշտ գործողություններ չձեռնարկեցին։ Նիկոլ Փաշինյանի խմբի հակաիրավական գործողությունները, այդ թվում՝ պետական հաստատությունների դեմ, չկասեցվեցին օրենքի պահանջներին համապատասխան։
Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ «թավշյա հեղափոխության» ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրենը Գեորգի Կուտոյանն էր, ում Սերժ Սարգսյանն էր նշանակել՝ խախտելով ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Տեղեկանք.
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»։
Գեորգի Կուտոյանը մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը չի զբաղեցրել ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի՝ գլխավոր խմբի պաշտոն, գնդապետի կոչում ևս չի ունեցել:
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացնելու ժամանակ ընդգծեց Գեորգի Կուտոյանի և համակարգի աշխատակիցների «ծառայությունները» «թավշյա» հեղափոխության ժամանակ.
«Ամբողջ աշխարհն, առանց չափազանցության, զարմացած է և հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, և ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ՝ սիրո և համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և ԱԱԾ ներդրումն ամենևին էլ երկրորդական չէ», - ընդգծել է վարչապետը:
Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահի աթոռին նստեցված Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Վարդանի Սարգսյանն օրինականացրեց բեմականացված իշխանազավթման ընթացքում կատարված անօրինական գործողությունները։ Արմեն Սարգսյանի ֆորմալ ընտրությունը, իսկ փաստացի՝ նշանակումը, իրականացվեց ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմամբ։ ՀՀ Սահմանադրության 124 հոդվածի 2-րդ կետի համաձայն.
«Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»
Այսպիսով՝ Արմեն Սարգսյանը չի համապատասխանել Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրվելու Սահմանադրության պահանջներին։
Այսպես կոչված հեղափոխության բեմականացման մասին, իրավապահ մարմինների անգործությունից բացի, վկայում է նաև 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված կառավարության կազմը։ Սերժ Սարգսյանի կադրերն առանցքային պաշտոններ ստանձնեցին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ երկրի անվտանգությունը, ֆինանսները և տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը, ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը (մանրամասն տե՛ս Տրիբունալի ««Թավշյա հեղափոխության բեմականացման վկայություն. Սերժ Սարգսյանի կադրերը՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ծառայության մեջ» հոդվածում):

