Սերժ Սարգսյանը խոստացել է, որ Կարապետյանը կմնա ՀՀ վարչապետ 2017 թվականի ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում

,

26 նոյեմբերի 2016 թ․

Եթե իշխող Հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանա, կառավարությունը կրկին կգլխավորի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին Երևանում ընթացող իշխող կուսակցության համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։

Այսպիսով՝ Սարգսյանը տվեց ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկի պատասխանը, որն արդիական էր Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելուց ի վեր:

Նոր կառավարությունն իր գործողությունները ծրագրել է վեց ամսով, քանի որ 2017 թվականի ապրիլին Հայաստանում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները, և երկրի ղեկավարի հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ նոր վարչապետի վստահության մանդատը ձգվելու է ևս մեկ տարով, երբ, նոր Սահմանադրության համաձայն, տեղի կունենա նախագահի փոփոխություն և անցում կառավարման խորհրդարանական մոդելի:

Իշխող կուսակցությանն անդամակցելու մտադրության մասին վարչապետը հայտնել է նոյեմբերի 24-ին կառավարության նիստում: Կարապետյանը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել առաջին հերթին այն պատճառով, որ կառավարության ղեկավարի պաշտոնին իրեն «հրավիրել է» նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցանկացած կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և այս կառավարություն առաջին հերթին ՀՀԿ կառավարությունն է։ Ոմանք կարող են հարցնել, թե ինչու ես որպես հենարան ընտրեցի ՀՀԿ-ին, այլ ոչ թե ստեղծեցի նոր քաղաքական ուժ, ես կպատասխանեմ, որ դա արդարացված չէ։ Ունենալով Արցախի հիրմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք իրավիճակն ապակայունացնող զարգացումներից», — ասել նա։

Աղբյուր՝ https://eadaily.com/ru/news/2016/11/26/karapetyan-ostanetsya-premerom-armenii-pri-pobede-rpa-na-vyborah-2017-goda