Արգիշտի Էլբեկի Քյարամյան

Կենսագրություն

Արգիշտի Էլբեկի Քյարամյան (ծնվել է 1991 թ. մայիսի 22-ին Մարտունու շրջանի Երանոս գյուղում)՝ հայ պետական գործիչ, Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի նախկին տեղակալ (2019–2020), Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն (2020), Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ (2021–2024): Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական:

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Երանոս գյուղում (Գեղարքունիքի մարզ): 2009-2011 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում:

Կրթություն

2013թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան

2015թ. ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2016թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձը

2013-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ։

2016թ․ հունիսի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ։

2018թ. հունիսի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, հետաքննության և օպերատիվ–հետախուզական վարչության պետի տեղակալ։

2019թ. մարտի 1-ից մինչև 2020 թ. մայիսի 4-ն աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող։

2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2020թ. հունիսի 8-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2020թ . դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

ՀՀ նախագահի 2022 թ. հուլիսի 4-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։ 2021թ․ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

2024 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: