Храмы и памятники Арцаха

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախի նյութական կորուստները

20.09.2025թ. «Девушка с ружьем» տելեգրամյան ալիքը հրապարակել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախի կրած նյութական կորուստների ցանկը և քանակը՝ ներառյալ ինչպես մշակութային ժառանգությունը, այնպես էլ հիմնական ենթակառուցվածքը։ Նյութական կորուստների վերաբերյալ վիճակագրությունը ներկայացված է հետևյալ կերպ.

  • 12 քաղաք,
  • 241 գյուղ,
  • 13,550 տուն (որից 30%-ը ավելի քան 100 տարվա վաղեմության),
  • 11,450 բնակարան,
  • 60 ֆաբրիկա,
  • 15 գործարան,
  • 200 մշակույթի տուն,
  • 9 մշակութային կենտրոն
  • 25 թանգարան,
  • 232 դպրոց,
  • 7 քոլեջ,
  • 4 համալսարան,
  • 11 արվեստի դպրոց,
  • 400 միջնադարյան գերեզմանոց,
  • 385 եկեղեցի,
  • 60 վանական համալիր,
  • 2,385 խաչքար,
  • 4 ջրամբար,
  • 5 ջրանցք,
  • 37 հիդրոէլեկտրակայան,
  • 48 հանք,
  • 11 հիվանդանոց,
  • 230 բուժկետ:

«Այս զանգվածային ավերածություններն արտացոլում են ոչ միայն գույքի կորուստը, այլև՝ հարձակում տարածաշրջանի պատմական ժառանգության և մշակութային ինքնության վրա», - գրում է տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ մեր հրապարակած նյութի համաձայն՝ փորձագետներն օկուպացիայի հետևանքով Արցախի կորուստները գնահատել են 100 միլիարդ դոլար։