
Գեղամ Մանուկյան ․ Արարատ Միրզոյանը ստում է. Ադրբեջանը մերժել է հայկական կողմի բոլոր առաջարկները
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, գործող իշխանությանը մեղադրել է կեղծ օրակարգ առաջ մղելու փորձի մեջ, ըստ որի՝ իշխանությունները խաղաղության կողմնակից են, իսկ ընդդիմությունը՝ պատերազմի ։ Մանուկյանը կարծում է, որ անընդհատ կրկնելով «խաղաղություն» բառը՝ իշխանությունը հիպնոսի է ենթարկում հասարակությանը՝ նպատակ ունենալով թաքցնել ազգային անվտանգության համար իրական սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Նիկոլ Փաշինյանի կաբինետի գործունեության հետևանքով։ Նման սպառնալիք Գեղամ Մանուկյանը համարում է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը, որը ենթադրում է մայրցամաքային Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանի ինքնավարությանը միացնող ճանապարհի արտաքին կառավարման հանձնում։ Գեղամ Մանուկյանը մատնանշել է Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրի վերաբերյալ իշխանությունների կողմից մատուցվող բացահայտ սուտը։
Մանրամասները ՝ տեսանյութում․

