
Սերժ Ազատի Սարգսյան
Կենսագրություն
Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական կենտրոն Ստեփանակերտում։
- 1971-1979 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
- 1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
- 1975-1979թթ.՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում խառատ:
- 1979-1988 թթ. աշխատել է կոմսոմոլի և կուսակցական մարմիններում՝ վարչության պետ, երկրորդ քարտուղար, ԱՀ ԼԿՄԿ Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, ԱՀ Կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի քարոզչության և ագիտացիայի բաժնի վարիչ, ԱՀ Կոմկուսի Գենրիքյան շրջկոմի առաջին քարտուղարի օգնական։
- 1988 թվականից Սերժ Սարգսյանը «Ղարաբաղյան շարժման» առաջնորդներից է.
- 1989թ.-ից ՀՀՇ կուսակցության անդամ է. 1989թ. նոյեմբերին տեղի ունեցած առաջին համագումարում եղել է Լեռնային Ղարաբաղի պատվիրակ։
- 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։.
- 1992-1993թթ.՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
- 1993 թվականի օգոստոսի 21-ից մինչև 1995 թվականի մայիսի 18-ը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ նշանակվելով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։
- 1995 թվականի մայիսի 18-ից մինչև 1996 թվականի նոյեմբերը՝ ՀՀ ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար։ 1996թ. նոյեմբերին ՍԱՊԾ-ն միացվել է Հայաստանի Ներքին գործերի նախարարությանը և վերածվել ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության (ՆԳՆ):
- 1996 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի հունիսը՝ Հայաստանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար։
- 1999 թվականի նոյեմբերի 13-ին նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ նույն թվականի դեկտեմբերին՝ նաև ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
- 2000 թվականի մայիսի 20-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում նշանակվել է պաշտպանության նախարար։ Միաժամանակ նա ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, սակայն մնացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
- 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը` ՀՀ վարչապետ; այս պաշտոնում փոխարինել է մահացած Անդրանիկ Մարգարյանին։
- 2007 թվականի նոյեմբերի 10-ին նա փոխարինեց Մարգարյանին ՀՀԿ նախագահի պաշտոնում։
- 2008 թվականի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ։ Սարգսյանի հակառակորդները՝ ընտրություններում նրա գլխավոր մրցակցի՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպել Երեւանում։ Սարգսյանի հաղթանակը չճանաչած ցուցարարները մատնանշեցին ընտրությունների ընթացքում արձանագրված զգալի թվով խախտումներ և պահանջեցին վերանայել դրանց արդյունքները։ 2008 թվականի մարտի 1-ին պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարեց, որը ուժի մեջ էր մինչև մարտի 21-ը։
- 2013 թվականի փետրվարի 18-ին Սարգսյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Սարգսյանի երկրորդ ժամկետում Հայաստանում (2015թ.) անցկացվեց սահմանադրական հանրաքվե՝ երկիրը կիսանախագահականից վերածելով խորհրդարանական հանրապետության։
- 2018 թվականի ապրիլի 9-ին ավարտվեց Սարգսյանի երկրորդ ժամկետը։ Նրան հաջորդեց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով մեկ ամիս առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվել էր նախագահի պաշտոնում։
- 2018 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ստանալով Ազգային ժողովի 97 պատգամավորներից 77-ի աջակցությունը։ 2015 թվականի հանրաքվեում Հայաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով երկրի իշխանության հիմնական կրողը հենց վարչապետն է։
- 2018 թվականի ապրիլի 23-ին այս բողոքի ակցիաների ֆոնին Սարգսյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հրաժարականի իր հայտարարության մեջ նա մաղթել է, որ Հայաստանում շուտափույթ խաղաղություն հաստատվի, ինչպես նաև ասաց, որ Փաշինյանը ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ։

