Արսեն Թորոսյանն Արցախի մասին՝ 2020 թվականի պատերազմից առաջ և հետո

2025 թվականի օգոստոսի 12-ին Armenian Global Community տելեգրամյան ալիքն ուշադրությունը հրավիրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի՝ Արցախի հարցում դիրքորոշման փոփոխության վրա։ Եթե 2020 թվականի պատերազմից առաջ Արսեն Թորոսյանն ասում էր, որ Արցախը կարևոր բաղադրիչ է հայկական պետականության պահպանման համար, ապա արդեն 2025 թվականին, արդարացնելով Արցախը հանձնելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, կոչ է անում չխանգարել վարչապետին:

«Արցախը հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ունի։ Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը։ Շնորհակալություն բոլորին, զինվորից մինչև գեներալ՝ մեր սահմանները անառիկ պահելու համար»,- 2019 թվականի մարտի 4-ին սոցիալական ցանցում գրել է Արսեն Թորոսյանը:

2025 թվականի մարտի 20-ին Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում կոչ է անում չխանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ անտեսելով Արցախի բնակիչների իրավունքները: