Ինչպե՞ս ԱԱԾ նյութերը հայտնվեցին Միքայել Մինասյանի ձեռքում

Серж Саргсян, Никол Пашинян, Георги Кутоян, Микаэл Минасян

21.06.2025 թ․-ին Politik.am YouTube ալիքով լրագրող Բորիս Մուրազին և փորձագետ Արգիշտի Կիվիրյանը հետաքրքիր վերլուծություն են կատարել ներքաղաքական որոշ իրադարձությունների վերաբերյալ: Տրիբունալը ներկայացնում է այդ հաղորդումից որոշ դրվագներ, որոնք լույս են սփռում Սերժ Սարգսյանի և նրա թիմի դերակատարության վրա այն աղետում, որի առջև Նիկոլ Փաշինյանը կանգնեցրեց Հայաստանը:

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի լավագույն փաստաբան

Արգիշտի Կիվիրյան. Սերժ Սարգսյանի մարտավարությունն Արցախում հանգեցրեց աղետի

Բորիս Մուրազի. Սերժ Սարգսյանը 2025 թ․-ին ստում էր՝ ասելով, թե Փաշինյանի դեմ կոմպրոմատներ չունի

Արգիշտի Կիվիրյան․ ՀՀԿ գործունեությունը՝ մի գդալ կեղտը մեղրի տակառում

ԱԱԾ-ի դեգրադացիան տեղի է ունեցավ կոմպրոմատներ հավաքելու պրակտիկայի հետևանքով

Տրիբունալը կարծում է, որ տեղեկությունը, թե ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը եղել է թուրքական հատուկ ծառայությունների գործակալ, Միքայել Մինասյանին է տրամադրել Ազգային անվտանգության ծառայության հանգուցյալ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը: Նույն կերպ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով ՀՀ քաղաքացիների` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության միջոցով կոմպրոմատներ էր հավաքում տարբեր քաղաքական և հասարակական գործիչների և նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ։