«Թավշյա» առաջին տիկնոջ մութ կողմը. Տրիբունալն Աննա Հակոբյանին մեղադրում է պետության և հայ ժողովրդի դեմ հանցագործություններին մեղսակից լինելու մեջ։

ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր հետխորհրդային երկրներում սկսեց ակտիվորեն ձևավորվել «հինգերորդ շարասյունը»՝ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների տեսքով, որոնք քայքայիչ գործունեություն էին ծավալում՝ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և այլնի քողի տակ։ «Անցումային շրջանի» սոցիալ-տնտեսական խնդիրները պարարտ հող հանդիսացան տարբեր արևմտյան հիմնադրամների կողմից առատաձեռնորեն ֆինանսավորվող հակապետական գործունեության համար։
Այս առումով բացառություն չէր նաև Հայաստանը, որտեղ 2008 թվականից, երբ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ, սնկի պես աճեցին արևմտյան ֆինանսավորմամբ սնվող տարբեր հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ, լրատվամիջոցներ, լրագրողներ: Ծախու «իրավապաշտպանների», լրագրողների և քաղաքական գործիչների ագահությունը և անձնական շահի ծարավը Հայաստանի ազգային շահերի դավաճանության գլխավոր շարժիչ ուժը դարձան: «Հինգերորդ շարասյան» վառ, բայց միևնույն ժամանակ խորհրդավոր ներկայացուցիչներից մեկը Հայաստանի վարչապետի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն է։
Առեղծվածային, քանի որ չնայած այն հանգամանքին, որ Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինն է, բաց աղբյուրներում բավական քիչ տեղեկություններ կան նրա կենսագրության մասին։ Նույնիսկ տեղեկություններ չկան նրա ծնողների մասին: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր հայկական հասարակական և քաղաքական շրջանակներում հաճախ է հնչում այն կարծիքը, որ Աննա Հակոբյանը ստվերային վարչապետ է և հաճախ է միջամտում պետական հարցերի լուծմանը։
Տրիբունալ նախագիծն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Աննա Հակոբյանի հակապետական գործունեության մասին՝ տարբեր աղբյուրներից հավաքված նյութը։

Анна Акопян во время «бархатной революции»
Վիքիպեդիայում հրապարակված կենսագրական տվյալներից մենք միայն գիտենք, որ Հակոբյանը 2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Համալսարանում սովորելու ընթացքում հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, որը անցել է լրագրողից և ընդդիմադիր քաղաքական գործիչից մինչև պետական գործիչ ուղին՝ թավշյա հեղափոխությունից հետո դառնալով Հայաստանի վարչապետ։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ մինչև 2011 թվականը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն էր։
Հայտնի է, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը փախուստի դիմեց, ապա 2009 թվականին հանձնվեց իշխանություններին, 2010 թ. հունվարին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ արդեն 2011 թ. մայիսին ազատ արձակվեց՝ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմամբ։
Ինչո՞վ էր զբաղվում Աննա Հակոբյանը և ինչպե՞ս էր պահում ընտանիքն ամուսնու բացակայության ժամանակ։ «The new insider» առցանց հրատարակությունն այս մասին գրում է հետևյալը.
«Երբ Փաշինյանը փախուստի դիմեց, ապա բանտ նստեց, Հակոբյանը գլխավորեց հրատարակությունը՝ արևմտյան ֆինանսավորում ստանալով Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամից (NED, արգելված է ՌԴ-ում) և Սորոսի հիմնադրամից (արգելված է ՌԴ-ում)։ 2019 թ. հիմնադրամի դրամաշնորհների ցանկն ուսումնասիրելիս պարզվեց, որ 2000 թ. հուլիսի 18-ին A & M հրատարակչությանը, որի կոնտակտային անձ է համարվում Հակոբյանը, հատկացվել է 3086 ԱՄՆ դոլար՜ Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության համար։ Բայց սա բազմաթիվ այլ գումարային մուտքերից միայն մեկն է, և դրա մասին հայտնի դարձավ միայն այն պատճառով, որ Հայաստանում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը չի հասցրել դրամաշնորհի մանրամասները ամբողջությամբ հեռացնել իր կայքից, չնայած փորձել է»։
Տրիբունալն իր նախորդ նյութերից մեկում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 2009-2010 թթ. Աննա Հակոբյանը կտրուկ բարելավել իր գույքային դրությունը՝ միանգամից երեք ավտոմեքենա ձեռքբերելով, այդ թվում՝ լրիվ նոր Nissan Qashqai։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բանտից դուրս գալուց հետո 2012 թվականին 13,6 մլն դրամով ձեռք է բերել նոր HYUNDAI SONATA ավտոմեքենա՝ (2011 թվականի արտադրության)։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տեսաուղերձներից մեկում խոստովանել է, որ տարիներ շարունակ գնել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի չվաճառված տպաքանակը.
«Ես ուզում եմ ամոթով խոստովանել, որ որպեսզի այդ սրբապիղծները հանգիստ թողնեն ընտանիքս, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ իրենց ամսական չվաճառված թերթերը սխեմայի միջոցով կֆինանսավորենք, որ իրենք չունենան թերթի վերադարձ: Որովհետեւ ՀԺ-ն չէր վաճառվում»,- Միքայել Մինասյանի խոսքերը մեջբերում է news.am-ը։

Микаэл Минасян

Серж Саргсян награждает Микаэла Минасяна
Մենք հեռու ենք այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանի «շանտաժն» էր Միքայել Մինասյանի կողմից «Հայկական ժամանակ» թերթի ֆինանսավորման իրական պատճառը՝ հաշվի առնելով, որ վերջինս, լինելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան, ուներ «շանտաժը» չեզոքացնելու՝ ֆինանսական ծախսեր չենթադրող այլ հնարավորություններ։ Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի «Ելք» դաշինքը դարձավ երրորդ նախագահի «ընտրյալը»՝ որպես վերահսկվող ընդդիմություն, «Հայկական ժամանակ» թերթը ֆինանսավորելու այլ դրդապատճառների մասին է վկայում:
Աննա Հակոբյան. «Արցախը նման է առանց բռնակի ճամպրուկի և միայն Ռուսաստանին է պետք»
Վերադառնանք Աննա Հակոբյանին, ով միշտ կիսում էր ամուսնու համոզմունքը, որ Արցախը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտն է։ Արցախի հանձնումը, թերևս, Փաշինյանների ընտանիքի ողջ կյանքի լեյտմոտիվն էր, ինչի մասին բազմաթիվ ապացույցներ կան։ Օրինակ՝ լրագրող Լևոն Ղազարյանն իր հոդվածում մեջբերում է անում «Հայկական ժամանակ» թերթից (2007 թ. մարտի 15):
«Ո՞վ ասաց, որ խաղաղությունը պատերազմից գերադասողը հայրենասեր չէ, և որ դավաճան է հարևանի հետ բարիդրացիության կողմնակիցը: Ո՞վ ասաց, որ պարտադիր է սերունդներին դանդաղ գործողության ռումբ կտակելը, և միայն նման կտակագիրներն են Հայրենիքի իսկական զավակները Ինչպիսի՜՜քաղաքական թյուրիմացություն, ինչպիսի՜՜ էթնոհոգեբանական կուրյոզ:Պետք է ձերբազատվել սխալ հոգեբանական ստերեոտիպերից և ձերբազատել դրանցից սերունդներին», - մեջբերում է արվում թերթից:
2008 թ. նոյեմբերի 27-ի մեկ այլ հոդվածում Ղազարյանը գրում է.
««Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 4-ին իր առաջին էջում հրապարակել է հետևյալ տեղեկությունը: Իբրև թե՝ մեր հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ավստրիայի կանաչների կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մարիա Վասսիլակուն, հայ ուսանողության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իրեն տեղեկացրել է, որ Հայաստանն այժմ փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ուստի Ցեղասպանության հարցի ցանկացած նոր բարձրաձայնում կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին։ Ավելին, «ըստ լուրերի» դեսպան Հովակիմյանը նույն բանն ասել է Ավստրիայի մյուս կուսակցությունների առաջնորդներին»:
Լրագրող Դարյա Ասլամովայի վկայությամբ՝ Փաշինյանների ընտանիքը 2018 թվականին իշխանության գալուց շատ առաջ ուներ Արցախը հանձնելու ծրագրեր։
«2013 թվականին ես հանդիպեցի Աննա Հակոբյանին։ Նա ինձ ասաց. «Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը։ Պետք է այն վերածել ինքնավարության, այն նման է առանց բռնակի ճամպրուկի և միայն Ռուսաստանին է պետք: Մենք տնտեսապես փակված ենք Ղարաբաղի պատճառով, մեր բոլոր սահմանները փակ են։ Եկեք այնպես անենք, որ Ղարաբաղը լինի Ալանդյան կղզիների նման»,- Դարյա Ասլամովայի խոսքերը մեջբերում է «Նովոյե վրեմյա» թերթը։
Աննա Հակոբյանի աստեղային ժամը եկավ «թավշյա հեղափոխության» ժամանակ
Հայաստանում Փաշինյանների ընտանիքի քայքայիչ գործունեության մասին տեղյակ էին բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ։ Սակայն, «թավշյա հեղափոխության» էյֆորիայի և Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող համաժողովրդական աջակցության ժամանակ քչերն էին համարձակվում հրապարակավ խոսել դրա մասին։ 2018 թ. ապրիլի 22-ի հանրահավաքի ժամանակ Զարուհի Փոստանջյանը բարձրացավ բեմ և ընդհատեց դերասան Հովհաննես Ազոյանի ելույթը՝ փորձելով հավաքվածներին պատմել Նիկոլ Փաշինյանի ծախվածության մասին։ Սակայն, Աննա Հակոբյանը բառացիորեն խլեց բարձրախոսը Փոստանջյանից և հետևյալ ելույթն ունեցավ.
«Ես այստեղ չէի գա, եթե Զարուհի Փոստանջյանն ամեն կերպ չփորձեր խլել միկրոֆոնը և ելույթ ունենալ։ Նրա ելույթն այստեղ որոշակի վերապահումներով է ընկալվում՝ միայն այն պատճառով, որ այս շարժման հենց սկզբից նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է։ Սա է նրա ելույթի վերաբերյալ որոշակի վերապահումների միակ պատճառը։ Ես ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար։ Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, մենք սիրում ենք բոլորին։ Այստեղ ծախված մարդիկ չկան, այստեղ կա մի ժողովուրդ , որի մեջ սեր է հորդում, և կան մի խումբ մարդիք, ովքեր ցանկանում են ոչնչացնել այդ սերը», - ասել է Աննա Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո փոխվեց նաև նրա քաղաքացիական կնոջ կյանքը: Աննա Հակոբյանը կերպարանափոխվեց. փոխվեց նրա սանրվածքն ու դիմահարդարումը, սկսեց հասարակության մեջ հայտնվել շքեղ զգեստներով ու զարդերով։ Ակնհայտ էր, որ Հակոբյանն սկսել է իր արտաքինի տեսքի բարելավմանն ուղղված լուրջ ֆինանսական միջոցներ ներդնել:
Ինչպե՞ս էր Հայաստանի «առաջին տիկինը» վաստակում իր ապրուստը։ Աննա Հակոբյանի անձնական էջում նրա գործունեության մասին հետևյալ տեղեկությունն է ներկայացված․
«2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Աննա Հակոբյանն, արդեն որպես առաջին դեմքի տիկին, ավելի ընդարձակեց գործունեության իր շրջանակները:
2018-2020 թվականներին «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։
2018 թվականից «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Анна Акопян до и после революции
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը, որը միլիարդավոր դրամներ է ստանում հայտնի և հիմնականում անանուն բարերարներից, սահմանված ժամկետում պատշաճ կերպով չի ներկայացնում իր տարեկան հաշվետվությունը։
Հիշյալ հիմնադրամի կոռուպցիոն բնույթի մասին, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով, վկայում են հետևյալ փաստերը.
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի քաղաքացիական կինն է
Հիմնադրամի գրանցված հասցեն է Կառավարության շենք № 1, որը ոչ մի պարագայում չէր կարող լինել պետական մարմնում ոչ պետական հիմնադրամի հիմնարկ։
Այս հիմնադրամի անվանումը լրիվությամբ համապատասխանում է վարչապետի գլխավորած քաղաքական շարժման անվանմանը։
Այս հիմնադրամը կարճ ժամանակահատվածում միլիոնավոր դոլարներ հավաքեց, որը երբեք որևէ այլ սուբյեկտի չփոխանցվեց:
Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ երբեք բարեգործությամբ չեն զբաղվել:
Այսինքն՝ այս հիմնադրամը պարզապես ստեղծվել է պետական ռեկետ իրականացնելու և հսկայական միջոցներ ներգրավելու համար։
Գործարարներից ֆինանսական միջոցներ շորթելու մասին Էդգար Ղազարյանի խոսքերը հաստատվում են 2024 թվականի հունիսին ծագած սկանդալով՝ կապված «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին 10-ական մլն դրամ փոխանցելու՝ գործարարներին ուղղված Աննա Հակոբյանի պահանջի հետ։ ՀՀ վարչապետի քաղաքացիական կինն ինքն է տեսանյութ հրապարակել ՝ հաստատելով, որ իսկապես խոշոր բիզնեսից 10 մլն դրամի (25 հազար դոլար) նվիրատվություն է պահանջել։
2018 թվականից Աննա Հակոբյանը սկսել է օգտվել «առաջին տիկնոջ» բոլոր արտոնություններից. բնակարանից տեղափոխվել է կառավարական նստավայր, ուղեկցում է վարչապետին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, բյուջետային միջոցների հաշվին պահում է սպասարկող անձնակազմ, նրա անվտանգությունն ապահովում է պետական պահնորդական ծառայությունը և այլն։ Աննա Հակոբյանն օգտվում է նշված բոլոր բարիքներից՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես ամուսնացած չէ ՀՀ վարչապետի հետ։ Այս մասին իրենց տեսաուղերձում ասել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը․
«Դե յուրե ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք: Մեր հարաբերությունները ամրագրված են երեխաներով»։
Հայաստանի «առաջին տիկինն» իրեն վառ դրսևորեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չունենալով որևէ լիազորություն՝ Աննա Հակոբյանը հասանելիություն է ստացել գաղտնի ռազմական տեղեկատվությանը, ինչպես նաև պատերազմի ընթացքում զբաղվել է պետության տեղեկատվական քաղաքականությամբ։
Տրիբունալի «Ճշմարտության և խաբեության այլաբանությունը» նյութում պատմել ենք, թե ինչպես են Աննա Հակոբյանն ու Արծրուն Հովհաննիսյանը, ստանձնելով Գլխավոր շտաբի և Անվտանգության խորհրդի գործառույթները , ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի պատշգամբում որոշում պատերազմական ժամանակ պետական քարոզչության ռազմավարությունը։
ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն իր սկանդալային հարցազրույցում պատմել է, որ պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանը եղել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, որտեղ քննարկվել են ռազմական գաղտնիք պարունակող հարցեր․
«Փաշինյանի կինը ՝ Աննա Հակոբյանը, Սամվել Բաբայանի հետ գտնվում էր բունկերում, որտեղ տեղակայված էր Պաշտպանության բանակի հրամանատարական կետը ։ Նա մոնիտորի վրա դիտում էր մարտական գործողությունների ձայնագրությունը, և ես խնդրեցի նրան դուրս գալ այնտեղից, քանի որ այս իրավիճակում զինվորականները կարող են հայհոյել: Նա ասաց «լավ», նստեց մոտ 20 րոպե և հեռացավ: Դրանից հետո ինձ կանչեցին Երևան, որտեղ պաշտպանության նախարարը Փաշինյանի անունից արգելեց գնալ Արցախի հրամանատարական կետ»։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը պետական պաշտոններ չի զբաղեցնում և պետական ու ռազմական գաղտնիքին հասանելիության իրավունք չունի:
Նիկոլ Փաշինյանը հաստատել է Արցախում մարտական գործողությունների ժամանակ Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետի բունկերում գտնվելու մասին տեղեկությունը:
«Երբ պատերազմը սկսվեց, կինս ինձ ասաց, որ չի կարող ձեռքերը ծալած նստել Երևանում»: Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերին, թե պատերազմի ժամանակ բունկերում եղել են մարդիկ, ովքեր իրավունք չեն ունեցել այնտեղ գտնվելու, մասնավորապես , իր կինը ՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանի խոսքով ՝ Աննա Հակոբյանն իրեն ասել է, որ ինքը կգնա և հնարավորության դեպքում մարդկանց օգնություն կցուցաբերի: «Այդ օրերին Ստեփանակերտից շատ կանայք, երեխաներ հեռացել էին և իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։ Այդ ժամանակ էլ միտք հնչեց, Որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որպեսզի հրամանատարական կազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը Ստեփանակերտում է։ «Եղել են մարդիկ, որ մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա, և որոշվել է «քաղաքավարական այց» անել հրամկազմին: Այդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, բարևել է, ողջունել է, 10-15 րոպե մնացել է այնտեղ և դուրս եկել»,- նշել է նա։
44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատերազմում պարտության պատասխանատվությունը իրենց վրայից գցելու նպատակով ակտիվորեն սկսեցին մեղավորներ փնտրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայկական բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին։ Հենց այդ շարասյան անհաջող որոնումներով պայմանավորված ՝ Աննա Հակոբյանը պատասխանատվությունը բարդելու նոր միջոց մտածեց, և 01.04.2023 թ. 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի 23-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանդես եկավ կեղծ հայտարարությամբ, թե հայկական բանակում 11 հազարից ավելի դասալիք է եղել։ Սա այն դեպքում, երբ իրավապահ մարմինների կողմից երբեք այսքան անձանց նկատմամբ դասալքության վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել ։ Առեղծված է մնում, թե Աննա Հակոբյանը որտեղից է վերցրել այդ թվերը։
Փոխարենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա հետ միասին ադրբեջանական մամուլը շտապեցին օգտվել Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ խոսքերից և քարոզչական արշավ ծավալեցին՝ փառաբանելու իրենց հաղթանակը և հրապարակայնորեն նվաստացնելու հայկական բանակը։
2023 թվականի հուլիսի 15-ին Աննա Հակոբյանը տեսանյութ հրապարակեց, որում Ալբերտ Էյնշտեյնի լուսանկարով իր շապիկի վրա գրված էր. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։ Այս հրապարակումից 2 ամիս անց՝2023 թվականի սեպտեմբերին, տեղի ունեցան Արցախի վերջնական գրավման և հայ բնակչության տեղահանման ողբերգական դեպքերը։
Ի՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանն այս տեսանյութով։ Ի՞նչ գիտեր նա Արցախից հայերի մոտալուտ արտաքսման մասին։ Ըստ որում, նրա չարագուշակ ժպիտը ուրախություն էր արտահայտում՝ Փաշինյանների ընտանիքի վաղեմի երազանքի իրականացման կապակցությամբ։
Այս հարցերին պատասխանել է Վարդան Ղուկասյանն իր բացահայտման մեջ, որում պատմել Է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Դաղստանում Աննա Հակոբյանի և Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հանդիպման մասին ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր առաջ։
Այսպիսով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել Հայաստանի Հանրապետության պետության և ազգային շահերի դեմ: Իր հանցագործությունները կատարել է բացահայտ և հրապարակայնորեն ՝ հատուկ ցինիզմով։ Այս համատեքստում հարցեր է առաջացնում իրավապահ մարմինների, այդ թվում ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության անգործությունը:

