Տաթև Հայրապետյան. Փաշինյանն ու Փաշազադեն պաս են խաղում ՀԱԵ-ի դեմ

Татев Айрапетян, Никол Пашинян

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը գրում է:

Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշազադեի ու Փաշինյանի թեզերի կրկնությունը ցույց տվող հայտնի լուսանկարը հասել է նաեւ ադրբեջանական շրջանակներին։ Այդ կապակցությամբ էլ նրանց քաղաքագետներից մեկն այսօր ասել է. «Իմանալով, որ հայաստանյան հանրային կարծիքում գերակշռում է հակաթուրքական հռետորաբանությունը, ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ Փաշինյանին անվանում են ադրբեջանական լրտես, իսկ հիմա, հղում անելով Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի արտահայտություններին, փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ Փաշազադեն ու Փաշինյանը հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ»։

Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Ես էլ դա փաստերով ցույց եմ տալիս ընդամենը։ Իսկ առհասարակ Բաքվի ղեկավարության կողմից հնչեցված թեզերն այնքան նույնական են Փաշինյանի ասածների հետ, որ կարող եմ արդեն առանձին ֆոտոալբոմ սարքել այդ թեմայով։ Դեռ ես շատ փոքր մասն եմ տեղադրում․․․Դատողություններն էլ թողնում եմ ընթերցողներին։

Ստորև ներկայացնում ենք Տաթև Հայրապետյանի էջից լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի լիակատար համերաշխությունն Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշմանը:

Пашазаде и Пашинян синхронно атакуют ААЦ

22․05․2025, Ալլահշուքյուր Փաշազադե․

"Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․"

29․05․2025, Նիկոլ Փաշինյան

"Մեր եկեղեցիները չուլանացված են․․․ Ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել։"

27․05․2025, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Բեռն, Շվեյցարիա

"2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ․ լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը"։

30․05․2025, Աննա Հակոբյան․

"Շվեյցարիայում ի՞նչ եք անում, ու՞մ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ու՞մ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք՝ հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն"։

04․06․2025, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամով․

"Եկեղեցու կողմից վարվող քաղաքականությունը, հիմնականում, Ադրբեջանի տարածքի օկուպացիայի և առասպելական Հայաստան ստեղծելու երազանքներով մարդկանց անդունդը քշելու մասին է:"

05․02․2025, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գունայ Աֆանդիեվա․

"Հայաստանը կառավարվում է ծայրահեղ ազգայնական կազմակերօությունների՝ Հնչակների կամ Դաշնակցության կողմից՝ խիստ հակաթուրքական, հակաադրբեջանական գաղափարախոսության հարթակի հիման վրա, և բնականաբար մի շարք հարցեր է առաջացնում․․․"

11․02․2025, Նիկոլ Փաշինյան․

" Հայաստանում, ըստ էության, բոլոր կուսակցությունները գորշել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է՝ թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները։"

13․04․2021, Իլխամ Ալիև․

"Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց (հայկական) բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, "անպարտելի բանակ"։ Նրանց ողջ ընկալումը փոխվել է։ Գուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում"։

01․04․2023, Աննա Հակոբյան․

"Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասելէ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունը այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն։"

15․06․2023, Նիկոլ Փաշինյան․

"Գուցե դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին․․․"

24․12․2022, Իլխամ Ալիև․

"Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս ահայաստանը մեր հողն է․․․ Եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Այժմ, երբ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, այդ հարցն արդեն մեր օրակարգում է։ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը շուտ եր, բայց հիմա մենք չպետք ե ժամանակ կորցնենք․․․"։

24․05․2023, Նիկոլ Փաշինյան․

"Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք "կադաստրի թուղթ", իսկ մենք փորձում ենք այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք "կադաստրի թուղթ"։ Սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլ՝ դե յուրե։ Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ "կադաստրի վկայական", որի անունն ՝ պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով"։

10․04․2024, Նիկոլ Փաշինյան․

"Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլ նաև հաճախ հակոտնյա են միմյանց, նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար"։

23․04․2024, Իլխամ Ալիև․

"Իրական Հայաստանի և առասպելականի միջև պետք է տարբերություն լինի, ասում են պատմական, բայց ես դա անվանում եմ առասպելական, քանի որ պատմությունը չպետք է ենթարկվի շահարկման։ Այսպիսով, նրանք պատմության մասին առասպելներ ստեղծեցին"։