Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եկամուտը՝ նրա բանտում գտնվելու ժամանակ․ Ի՞նչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Анна Акопян во время "бархатной революции"

Армянская вендетта թելեգրամյան ալիքը գրում է․

Доходы семьи Никола Пашиняна

Ահա այստեղ մի քանի հետաքրքիր հարց է ծագում․

Ի՞նչ արժանիքների կամ ծառայությունների դիմաց է Փաշինյանի ընտանիքը 2009-2010 թվականներին կտրուկ բարելավել իր գույքային դրությունը՝ միանգամից երեք ավտոմեքենա ձեռքբերելով, այդ թվում՝ լրիվ նոր Nissan Qashqai։ Հատկապես հաշվի առնելով, որ Փաշինյանը 2008 թ․ մարտի 1-ից թաքնվում էր, իսկ 2009 թ․ հուլիսից բանտում էր և չէր կարող այդ եկամուտը ստեղծել լրագրողական ազնիվ աշխատանքով։ Ավելին՝ բանտից դուրս գալով Փաշինյանը 2012 թվականին 13,6 մլն դրամով ձեռք է բերել նոր HYUNDAI SONATA ավտոմեքենա՝ (2011 թվականի արտադրության)։

Մինչդեռ Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի կողմնակիցներն աղիողորմ արցունքներ էին թափում «խեղճ Նիկոլի» համար, նա և իր կինը տարեցտարի հարստանում էին (և ակնհայտորեն ոչ միայն մեքենաներով):

Որտեղի՞ց այդքան գումար միջակ դեղին մամուլի խմբագրին։

Ո՞ւր էր նայում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, երբ տեսնում էր, թե ինչպես է Փաշինյանի կինն ավտոմեքենաներ ձեռքբերում՝ ինչպես տոնածառի խաղալիքներ։