Ինչո՞ւ էին Փաշինյանն ու Հարությունյանը հրապարակայնորեն բացահայտում ռազմական գաղտնիքները․ Տրիբունալի հարցերը

Никол Пашинян, Анна Акопян, Араик Арутюнян

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքացիական կին Աննա Հակոբյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բազմաթիվ հրապարակային ելույթները, հարցազրույցները, սոցիալական ցանցերում արված գրառումները պարունակում էին ռազմական կամ պետական գաղտնիք: Նշված պաշտոնատար անձանց եւ նրանց մերձավորների կողմից հրապարակվում էին զինված ուժերի ռազմավարական եւ օպերատիվ պլանների, գործողությունների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ եւ զորահավաքային ծավալման, դրանց մարտունակության և զորահավաքային պահուստի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի եւ մարտական կիրառման հնարավորությունների մասին մանրամասներ։ Բաց, այդ նրանք տեղեկություններ են հրապարակել արտաքին ռազմական սպառնալիքի և այլ արտակարգ իրավիճակների դեպքում պետության կենսագործունեության պահպանման համար անհրաժեշտ պարենային և այլ նյութատեխնիկական պահուստների փաստացի չափերի մասին։ Նման տեղեկատվությունը, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, դասվում է պետական գաղտնիքի շարքին և ենթակա չէ հրապարակման: Պետական գաղտնիքի հրապարակման համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 4 տարվա ազատազրկում (ՀՀ ՔՕ 306-րդ հոդված), իսկ եթե հաղորդվող գաղտնի տեղեկություններն օգտագործվել են Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական նպատակներով, ապա ՝ ազատազրկում 15 տարի ժամկետով (ՀՀ ՔՕ 299-րդ հոդված):

44-օրյա պատերազմից ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ․ մարտի 1-ին իր ելույթներից մեկի ժամանակ, քննադատելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը, տեղեկություն է հրապարակել սպառազինության վիճակի և մարտական կիրառման հնարավորությունների մասին․

«Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է զենք է առել, ու այդ զենքը չի աշխատում, ոչ մի բանի պիտանի չէ, պարզապես մետաղի ջարդոն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

19.03.2020 կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը երկրի պարենային անվտանգության և նյութական պաշարների մասին մանրամասներ պարունակող տեղեկություններ են հրապարակել․

«Սննդի բավական շատ պաշարներ ունենք․ երկու օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունի Հայաստանը, հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Միաժամանակ իմ ձեռքի տակ տեղականք է, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, եւ այդպես շարունակ, նաև արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ, լիարժեք ապահովված ենք նաեւ վառելիքով՝ բենզինով ու դիզելային վառելիքով»։

08.10.2020 թ․՝ կեսգիշերն անց ,Նիկոլ Փաշինյանը զանգահարում է առաջնագծի տարբեր զորամասեր և հարցեր տալիս, որոնց պատասխանները կարող էին ռազմական գաղտնիք պարունակել ։ Այս առումով զանգին պատասխանած զինվորն ավելի մեծ զգուշավորություն և պատասխանատվություն է ցուցաբերել, քան երկրի վարչապետը․

Նիկոլ Փաշինյան ․ «5-րդ պաշտպանական շրջա՞ն»

Զինվոր․ «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»:

Նիկոլ Փաշինյան․ «Ո՞նց է մարտական իրավիճակը, եղբայր»

Զինվոր․ «Ամեն ինչ լավ է»

Նիկոլ Փաշինյան․ «Դուք որտեղի՞ց եք»

 Զինվոր․ «Շիրակի մարզից»․

Նիկոլ Փաշինյան․ «Իսկ հիմա սենյակում, որ մենք խոսում ենք, էլ ո՞վ կա»

Զինվոր․ «Չեմ կարող ասել»

Նիկոլ Փաշինյան․ «Բայց կա՞ն էլի մարդիկ»։

Զինվոր</strong․ «Չեմ կարող ասել»։

Նիկոլ Փաշինյան․ «Հպարտ եմ ձեզանով, որ մարտական, ռազմական գաղտնիքները ճշգրիտ պահում եք»։

Այսինքն ՝ Նիկոլ Փաշինյանն այս խոսակցության մեջ խոստովանում է, որ ուղիղ եթերում հրապարակավ փորձել է ռազմական, մարտական գաղտնիքներ «կորզել», հնարավոր է ՝ զինվորին ստուգելու համար:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ/DEFENSE/ОБОРОНА» տելեգրամյան ալիքը գրում է

2020 թ․ հոկտեմբերի 4-ին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչումներ էր շնորհում ՊԲ զինծառայողներին ու սպաներին, տարածված տեսանյութում պարզ երևում էին պատին փակցված «Բանակային հակահարվածի հասցման պլանը», «ՊԲ պաշտպանական օպերացիայի պլանը», վերջինի վրա կար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի «մակագրությունը», որը ևս հստակ երևում էր: Հրամանատարական կետից հետագա միջացառումների մասին պատմող տեսագրություններում այս պլանները փակված էին, գուցե շատ կարևոր էին, սակայն պարգևատրման օրվա մասին պատմող տեսագրության մեջ հստակ երևացող պլաններն այդպես էլ որևէ ձևով չփակվեցին, և դրանք նույն տեսքով հասանելի էին համացանցում, այդ թվում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Պատերազմի ամենաթեժ պահին՝ 07.10.2020 թ․ , iРБК հեռուստաալիքին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, գործողությունների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման մասին տվյալներ պարունակող տեղեկություններ է հայտնել լրագրողին: Լրագրողի հարցին ՝ ճի՞շտ է արդյոք Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկատվությունը ռազմաճակատում իրենց հաջողությունների մասին, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»։ «Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»։

«Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»։

Լրագրողը հարցնում է․ «Մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում»։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետն ասում է․

«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»։

Այսպիսով՝ հարավային ճակատում ռազմական գործողության իրականացման փուլում Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց դրա մանրամասների մասին ։ Չի բացառվում, որ հակահարված հասցնելու ռազմական գործողությունների ձախողումները պայմանավորված են այն բանով, որ Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կամ անփութության, կամ դավաճանության պատճառով սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են ռազմական գաղտնիք ներկայացնող տվյալներ:

44-օրյա պատերազմից հետո՝ 05.05.2021 թ․, Ազգային ժողովում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-2020թթ. ընթացքում ինժեներական աշխատանքների պլանավորման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց հանրությանը․

«Կան գաղտնիության տարրեր, բայց ես անհրաժեշտ եմ համարում դրանք հրապարակել։ 2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, կենցաղի, զինվորների ապահովման կառույցները՝ 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվն աճել է 55 անգամ, քառաթեւ հավաքովի գետնատնակների թիվն աճել է 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1,3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1,4 անգամ»,- ասել է նա։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինատեսակների քանակը․

«Հրաձգային զենքեր եւ մերձամարտի միջոցներ՝ աճել են 1,8 անգամ, հերտանային միջոցներ՝ 7,3 անգամ, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ՝ 3,5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2,3 անգամ, ինքնաթիռային եւ Kopter տեսակի ԱԹՍ-ներ՝ 6,8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի վկայությամբ ՝ ՀՀ վարչապետի քաղաքացիական կինը ՝ Աննա Հակոբյանը, ով պետական և ռազմական գաղտնիքներին հասանելիություն չի ունեցել, մարտական գործողությունների ժամանակ գտնվել է բունկերում, որտեղ տեղակայված է եղել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կետը:

«Փաշինյանի կինը ՝ Աննա Հակոբյանը, Սամվել Բաբայանի հետ գտնվում էր բունկերում, որտեղ տեղակայված էր Պաշտպանության բանակի հրամանատարական կետը ։ Նա մոնիտորի վրա դիտում էր մարտական գործողությունների ձայնագրությունը, և ես խնդրեցի նրան դուրս գալ այնտեղից, քանի որ այս իրավիճակում զինվորականները կարող են հայհոյել: Նա ասաց «լավ», նստեց մոտ 20 րոպե և հեռացավ: Դրանից հետո ինձ կանչեցին Երևան, որտեղ պաշտպանության նախարարը Փաշինյանի անունից արգելեց գնալ Արցախի հրամանատարական կետ»։

01.04.2023 թ․ Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի 23-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելիս հանդես է եկել սուտ հայտարարությամբ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակն ունեցել է ավելի քան 11 հազար դասալիք ։ Հատկանշական է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ դասալքության համար քրեական գործ է հարուցվել 209 քաղաքացու նկատմամբ։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բազմիցս թույլ է տրվել պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվության արտահոսք: Սույն արարքի հետևանքները հանգեցրել են 44-օրյա պատերազմում պարտության և ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով որակվում են՝ որպես պետական դավաճանություն: