Տարոն Չախոյանը տարակուսում է․ ի՞նչ էր անում Աննա Հակոբյանը հրամանատարական կետում 44-օրյա պատերազմի ժամանակ

Тарон Чахоян

Համացանցում սկանդալային ձայնագրություն է տարածվել, որտեղ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն այլ անձի հետ ձայնային հաղորդագրությունների միջոցով հաղորդակցվելիս հայտարարել է, թե Աննա Հակոբյանը չի ունեցել որեւէ կարգավիճակ ու անհասկանալի է թե ինչու եւ ինչպես է նա հայտնվել հրամանատարական կետում․

«Կներեք, բայց ես չեմ պատկերացնում՝ հրամանատարական կետը բարդակ է, որտեղ կարա հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին»,- ասել է նա։

Ի պատասխան՝ Չախոյանը հայտնել է, որ ինքն էլ է անձամբ շատ հետաքրքրված այդ հարցերով։ Այս թեմայով նա մի քանի ձայնային հաղորդագրություն է ուղարկել նույն անձին․

«Որպես այդպիսին՝ Հակոբյան Աննան ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի: Ու ի՞նչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում՝ հույժ գաղտնի քարտեզների դիմաց, էդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում՝ որպես էդպիսին»։

Տարոն Չախոյանը նաև նշել է, թե բազմաթիվ հարցեր կան սպառազինության հետ կապված․

«Զրահաբաճկոնների պակասը ինչի՞ համար ունեինք, տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ ու լիքը նման հարցեր: Եթե մենք սպասում էինք, գիտեինք, որ պատերազմ է լինելու, ինչի՞ համար մենք նորմալ չենք նախապատրաստվել էդ պատերազմին»։

Նշենք, որ զրույցը կայացել է 2020 թվականի նոյեմբերին՝ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո։ Զրուցակիցը ձայնային հաղորդագրություն է ուղարկել Տարոն Չախոյանին՝ ակնկալելով պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ էր Աննա Հակոբյանհը մասնակցում ռազմական իրավիճակի հետ կապված որևէ քննարկման, և ի՞նչ գաղտնիության թույլտվություն ուներ։