Հայկ Դեմոյան․ Փաշինյանը գործակալական աշխատանք է կատարում` ընդդեմ Հայաստանի
Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ ԴեմոյանըՆիկոլ Փաշինյանին մեղադրում է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ գործակալական աշխատանքի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ փողերի լվացման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, խոշոր գումարների անհետացման, ինչպես նաև գողության մեջ կասկածվող անձանց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելու մեջ: Մասնավորապես, Դեմոյանը թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հարություն Մարությանի ցուցմունքով հարուցված քրեական գործի հիման վրա գողության մեջ է մեղադրել Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանին։
Դեմոյանը «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Հայաստան» հասկացությունները նույնականացնելուՆիկոլ Փաշինյանի փորձերը որակել է տխմարություն գիտականության առումով, և կրկնակի ողբերգություն, երբ այդ տխմարությունը մեկնաբանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը:
«Պարզունակ գործակալական աշխատանք է կատարում, նա Արևմտյան Հայաստանից է խոսում, որովհետև դրանով մենք հավակնություն ունենք Թուրքիայի նկատմամբ։ Այդ համեմատությունով Փաշինյանը Ցեղասպանության լինելիությունն է կասկածի տակ դնեում, նա հայրենազրկման լինելությունն է ուզում ջնջել»,- ասել է Հայկ Դեմոյանը։
Հայկ Դեմոյանը սկանդալային պատմություն է պատմել գիտաշխատողներ Արսեն Հակոբյանի և Լուսինե Խառատյանի կողմից եվրոպական դրամաշնորհային ծրագրով իրականացված հետազոտության մասին: Հետազոտության արդյունքում գրված գիրքը երաշխավորվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի կողմից։ Դեմոյանի խոսքով ՝ տվյալ հետազոտությունն օգտագործվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից որպես հիմնավորում, թե իբր Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանն» է։ Դեմոյանը հիշեցրել է, որ Լուսինե Խառատյանը սերտ առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ սկանդալային հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դուստրն է, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի քույրը և հակակոռուպցիոն դատարանի դատավոր Բադալյանի կինը։
Հայկ Դեմոյանի կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր աջակցել են Փաշինյանին, գործել են պետական դավաճանություն։
2025 թ․ ապրիլի 5-ին 168.am-ի յութուբյան ալիքով Հայկ Դեմոյանը պատմել է ՀՀ ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գրքեր գողանալու մասին․
«Անդրադառնանք մեկ այլ հերոսի՝ Արարատ Միրզոյան. 2004 թվականին ես դեռ տնօրեն չէի և չէի աշխատում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը ասպիրանտներ էին: Վերանորոգման աշխատանքների ժամանակ այնտեղից անհետացել է խիստ արժեքավոր 19 գիրք։ Հարցին, թե ինչու քրեական գործ չի հարուցվել, թանգարանի նախկին տնօրենը պատասխանել է, որ չեն ցանկացել աղմուկ բարձրացնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, թվարկել է ասպիրանտների անունները»։
Հայկ Դեմոյանի հայտարարությունների հետ կապված՝ իրեն ուղղված միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը ոչ մի անգամ հրապարակավ իր վրդովմունքը չի հայտնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում ՝ 2008-ից 2018 թվականներին, այս քրեական գործը դատարան չի բերվել, և հանցագործները պատիժ չեն կրել: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը նախ թուրքական գործակալ էր (ինչպես հայտարարում է Միքայել Մինասյանը), ապա 2007 թ․ նոյեմբերից հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ապա Ցեղասպանության մասին առանձնապես արժեքավոր գրքերի գողությունը կարո՞ղ է տեղավորվել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության քաղաքականության մեջ։


