
Ռուբեն Կարապետի Ռուբինյան
Կենսագրություն
Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երևանում: Հայ քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանի որդին է:
Կրթություն
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2011 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում:
2012 թվականին ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «Եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում:
2012-2014թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2017-2018 թթ.հետազոտություն է իրականացրել Սաբանջի համալսարանում (Թուրքիա):
Աշխատանքային գործունեություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2015-2017 թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ:
2018-2019 թթ. եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
2018 թվականին ընտրվել է ՀՀ VII գումարման Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Եղել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
2021 թվականին ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ:
2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:

