Ваагн Хачатурян

Վահագն Գառնիկի Խաչատուրյան

Կենսագրություն

Վահագն Խաչատուրյանը ծնվել է 1959թ.ապրիլի 22-ին Հայկական ԽՍՀ Սիսիան քաղաքում: 1976թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը: 1976-1980թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում (այժմ ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), ստացել տնտեսագետի որակավորում: 1980-1982թթ.ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեություն

1982-1990թթ. աշխատել է"Հրազդանմաշ" ձեռնարկությունում որպես տնտեսագետ, Տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ

1990 — 1992թթ. "Մարս"գործարանի բաժնի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ

1990 թվականից մինչև 1995 թվականը եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992-1996 թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և "Հանրապետություն" խմբակցության անդամ։

1996-1998թթ.եղել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը:

2000թ. դարձել է "Արմատ"ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2002 թ. ՝ քաղաքական գիտությունների, իրավունքի և տնտեսական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ:

2007թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում եղել է "Իմպիչմենտ" դաշինքի ներկայացուցիչ։

2006թ. դարձել է "Այլընտրանք"հասարակա-քաղաքական կուսակցության հիմնադիր անդամ:

Մինչև 2022 թվականի փետրվարը եղել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ։

2002թ.՝ քաղաքագիտության, իրավունքի և տնտեսական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ:

2006թ. դարձել է "Այլընտրանք"հասարակա-քաղաքական կուսակցության հիմնադիր անդամ:

2019-2021թթ. Վահագն Խաչատուրյանը եղել է "Հայէկոնոմբանկի"վարչության անդամ։

2021թ. օգոստոսի 4-ին նշանակվել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

ՀՀ Նախագահ

2022 թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հունվարի 30-ին հայտարարել է, որ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Մարտի 3-ին արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլում նա ընտրվեց ՀՀ նախագահ, առաջին փուլում նրան չբավականացրեց 10 ձայն: Նրա օգտին, որպես միակ թեկնածուի ("Պատիվ ունեմ" և "Հայաստան" խմբակցությունները բոյկոտել են թեկնածության քննարկումը), արդյունքում քվեարկել է 71 պատգամավոր (իշխող խմբակցության բոլոր ներկայացուցիչները): Երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 13-ին։