Армен Саргсян

Արմեն Վարդանի Սարգսյան

Կենսագրություն

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թ. հունիսի 23-ին Երևանում։

Կրթություն

  • 1970 թվականին ոսկե մեդալով ավարտել է թիվ 114 միջնակարգ դպրոցը։
  • 1970-1976 — Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետ:
  • ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ֆիզիկական ասպիրանտուրա։
  • 1979-1984 — ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ:
  • 1981 թվականին պաշտպանել է գիտական թեզ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար «Գերխիտ երկնային կոնֆիգուրացիաները ըստ բիմետրիկ ձգողականության տեսության» թեմայով։

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Հայաստանի Հանրապետության գիտությունների Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր։

Աշխատանքային գործունեություն

  • 1976-1990 — դասախոս, ֆիզիկական ֆակուլտետի դեկան։ Հիմնադրել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժանմունքը։
  • 1984-1985 — Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դասախոս և գիտաշխատող։
  • 1986-1992 — Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ)դասախոս և գիտաշխատող Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի մի շարք գիտական կենտրոններում և համալսարաններում։
  • 1991-1996 — ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մեծ Բրիտանիայում։
  • 1992-1993 — Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան։
  • 1993-1994 — ՀՀ ավագ դեսպան Եվրոպայում եւ Եվրամիությունում։
  • 1995-1996 — ՀՀ դեսպան Բելգիայում, եվրոպական կաթոլիկ համայնքի ղեկավար ՀՀ-ում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգում։
  • 1996-1997 — Հայաստանի Հանրապետության վարչապետ։
  • 1998-2000 — հատուկ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում.
  • 2000-2013 — Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ավագ խորհրդական , Eurasia House International-ի հիմնադիր Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Եվրասիական կենտրոնի նախագահ և հիմնադիր, ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես-դպրոցի ամենամյա միջազգային համաժողովի հիմնադիր, Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական ֆորումի է Գլոբալ էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ, "Արեւելք-Արեւմուտք" Ինստիտուտի նախագահի տեղակալ, Եվրատլանտյան նախաձեռնության անվտանգության ոլորտի կոմիտեի համանախագահ, Բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր և նախագահ,. Alcatel, Lucent, Telefonica, "British Petrolium", BofA securities-ը և այլ ընկերություննեում գլխավոր խորհրդական։
  • 2013 (մի քանի ամիս) — Ամուլսարի հանքավայրը շահագործող "Lydian International ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
  • 2013 թ. — Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների Խորհրդի անդամ։

Տեսական ֆիզիկայի, աստրոֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսությունի բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է։

Գլոբալ հիմնադրամի առաջնորդության, Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի, Չիկագոյի համալսարանի (ԱՄՆ) Հարրիսի անվան պետական քաղաքականության դպրոցի խորհուրդների անդամ է, Ջոն Սմիթ Հիմնադրամի հոգաբարձու, Հայկական բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, "Երևան, իմ սեր" բարեգործական հիմնադրամի հիմնադիր և այլն։

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Հայաստանի Հանրապետության Նախագահ (2018-2022)

2018 թ. Մարտի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 2018 թ․ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը ստանձնել է Հայաստանի Նախագահի պաշտոնը։

2022 թ․ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի Նախագահի պաշտոնից։ Պաշտոնապես իր լիազորությունները դադարեցվել են փետրվարի 1-ին։