Арцрун Ованнисян

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան

Կենսագրություն

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (ծնվել է 1980 թ. հունվարի 30-ին Ցողամարգում)՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար, ռազմական վերլուծաբան և փորձագետ: Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների և գրախոսությունների հեղինակ է։

1997 թվականից Հովհաննիսյանը ծառայում է Հայաստանի Զինված ուժերում։ 2001 թվականին, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտի զինվորական կոչում, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի դասակի հրամանատար:

2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար։ 2010-2011 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:

2020 թվականի մարտին նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի հուլիսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ:

2010-2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան: 2014 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

2020 թվականի մարտից մինչև հուլիս նա զբաղեցրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիսից ՝ կադրերի և կրթության բաժնի պետի պաշտոնը ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները, ներկայացրել Հայաստանի պաշտոնական տեսակետը: