Анна Акопян

Աննա Վաչիկի Հակոբյան

Կենսագրություն

Աննա Վաչիկի Հակոբյան (ծնվել է 1978 թ. փետրվարի 1-ին Երևանում)՝ լրագրող, հասարակական գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը

2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Համալսարանում սովորելու ընթացքում ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով լրագրողի և ընդդիմադիր քաղաքական գործչի քողի տակ ԱԱԾ գործակալից անցել է պետական գործիչ՝ Սերժ Սարգսյանի բեմադրած "թավշյա հեղափոխության"արդյունքում դառնալով Հայաստանի վարչապետ։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն էր։ 2012 թվականին կրկին զբաղեցրել է այդ պաշտոնը:

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել "Թավշյա հեղափոխությանը"։ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձելուց հետո պաշտոնապես դարձավ Հայաստանի առաջին տիկինը։ Որպես պետության ղեկավարի տիկին՝ Աննա Հակոբյանի հիմնական գործունեությունը դարձավ բարեգործությունը։ 2018 թվականի հուլիսին հիմնադրեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

Հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ:

Աննա Հակոբյանը կազմավորել է 13 կանանցից բաղկացած «Էրատո» ջոկատը՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

2023 թ. սեպտեմբերին մասնակցել է Կիևում անցկացված Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին»: