Իշխանությունների իրավական կամայականությունը ՀԱԵ-ի նկատմամբ. Տրիբունալը Փաշինյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ

Հայ Առաքելական Եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) և Հայաստանի կառավարության միջև կոնֆլիկտը սկսվել է 2018 թ. «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության շրջանակներում երկրում սկսեցին անցկացվել հանրահավաքներ և երթեր՝ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր աստիճանից Գարեգին Բ-ի կամավոր հրաժարման պահանջով։ Իրավապահ մարմինների թողտվությամբ 2018 թ. հուլիսին ցուցարարները ներխուժեցին Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակ։

"Նոր Հայաստան. նոր Վեհափառ" շարժման ակցիյան՝ Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով

Մի խումբ ցուցարարներ փորձում են ներխուժել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրասենյակ
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ 2023 թվականի ապրիլին Գարեգին II-ը կրկնեց Փաշինյանին ուղղված իր հրաժարականի կոչը՝ վկայակոչելով երկրում տիրող վտանգավոր և տագնապալի իրավիճակը։ «Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը»,- հայտարարել է Կաթողիկոսը:
Հայաստանի վարչապետի կողմից ՀԱԵ-ի նկատմամբ հարձակումների նոր փուլն աննախադեպ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի գործողությունների բարոյազրկության, այլև՝ գործող իշխանությունների իրավական կամայականության առումով։
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Նիկոլ Փաշինյանը 2025 թ. մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ «մեր եկեղեցիները վերածվել են չուլանի»։ Իսկ արդեն 2025 թ. մայիսի 30-ի առավոտյան հայկական սոցիալական ցանցերը բառացիորեն պայթեցին Meta սոցիալական ցանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիրավորական և անպարկեշտ գրառումներով։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել է Փաշինյանը Meta-ի իր էջում (արգելված է Ռուսաստանում):

Նիկոլ Փաշինյանի գրառումը սոցիալական ցանցում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին մեղադրելով կուսակրոնության երդումը խախտելու մեջ՝ Հայաստանի կառավարության ղեկավարը կոչ արեց հասարակությանը ընտրել նոր Կաթողիկոս։
2025 թ. հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանն իշխանության կողմից վերահսկվող Civic.am ռեսուրսում երկրում նախապատրաստվող ենթադրյալ հեղաշրջման մասին հոդված հրապարակեց: ՀՀ քննչական կոմիտեն անմիջապես խուզարկություններ անցկացրեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի տանը, որի արդյունքում հայտնաբերվեցին կասկածելի բնույթի հանցանշաններ, որոնք, իբր, հաստատում են Civic.am-ի հոդվածում նշված տեղեկատվությունը: Քննչական միջոցառումների արդյունքում Բագրատ Գալստանյանը ձերբակալվեց:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձերբակալությունը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՝ Քննչական կոմիտեի շենքի մոտ
2025 թ. հունիսի 17-ին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) քրեական վարույթ նախաձեռնվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։
Մի կողմ թողնենք Հայաստանի վարչապետի և նրա շրջապատի գործողությունների աշխարհաքաղաքական և ներքաղաքական աստառները և քննարկենք ՀԱԵ-ի նկատմամբ հարձակումների իրավական կողմը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Պետության և եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով, որի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը ՀԱԵ ներքին գործերին Կաթողիկոսի հրաժարականի և ընտրության հարցում ՀՀ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուղղակի խախտում է:
2025 թ. հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց հասարակությանը՝ Վեհարանն ազատելու կոչով։ Հաշվի առնելով Հայաստանում տարբեր աղանդների հետևորդների մեծ թիվը՝ այս կոչը կարող է զանգվածային հասարակական բախումների շարժառիթ հանդիսանալ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տապալելու կոչերը, ըստ էության, բռնության քարոզչություն են, ինչն աղանդավորական կազմակերպություններին քարտ-բլանշ է տալիս ավելի արմատական գործողությունների համար՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու ազդեցության և հատուկ դերի թուլացմանը, բացառելու Նիկոլ Փաշինյանի հակազգային քաղաքականության դեմ հասարակության միավորման հնարավորությունը։
ՀՀ Սահմանադրության 77-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու նպատակով Նիկոլ Փաշինյանը դիմում է հոգևորականների կողմից կուսակրոնության խախտման ապացույցները հրապարակելու բացահայտ շանտաժի և սպառնալիքների: Ակնհայտ է, որ «ապացույցները» (եթե այդպիսիք կան) վարչապետին տրամադրվում են հատուկ ծառայությունների կողմից: Ակնհայտ է նաև, որ ամուսնական հարաբերությունները և երեխաների առկայությունը քաղաքացու մասնավոր կյանքի մաս են կազմում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով: Այս առումով Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, օգտագործելով պետական ռեսուրսները, հատուկ ծառայությունների միջոցով կոմպրոմատներ է հավաքում իր քաղաքական ընդդիմախոսների անձնական կյանքի վերաբերյալ: Վարչապետի այս գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածում նշված հանցագործությունների հատկանիշներ:
"Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին` պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:"
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հրապարակային հարձակումները, կառավարելի լրատվամիջոցներում իբր պատրաստվող հեղաշրջման վերաբերյալ հրապարակումները, հայտնի հոգևորականների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, կալանքը որպես խափանման միջոց կիրառումը՝ իրադարձությունների այս ողջ շղթան վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները, Գլխավոր դատախազությունը, քննչական մարմիններն ու դատարանները չեն գործում ինքնուրույն և կատարում են վարչապետի՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի ուղղակի հրահանգները։ Իսկ սա իր հերթին ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտում է, որի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:
ՀՀ ՔՕ 420-րդ հոդվածով ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտումը որակվում է որպես սահմանադրական կարգի տապալում, որը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:
Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրությունը խախտելու մասին հայտարարել է" Հայ ազգային կոնգրես " կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՝ Նարեկ Գալստյանի հաղորդման ժամանակ:
Տրիբունալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է.
- ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունն իր կամքին ենթարկելով սահմանադրական կարգը տապալելու մեջ։
- Հայաստանի քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ, որի իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ։
- ՀԱԵ ներքին գործերին միջամտելու մեջ՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» ՀՀ օրենքը։
- Ամենայն Հայոց Կաթողիկոսին բռնի ուժով հեռացնելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչը կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների և բախումների։

