Գրիգորի Յուրիի Անիսոնյան

Կենսագրություն
Գրիգորի Յուրիի Անիսոնյանը ծնվել է 1951 թ. սեպտեմբերի 13-ին:
1968 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 20 միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Աշխատել է Հայաստանի մի շարք հրատարակչություններում, ավելի ուշ անցել է աշխատանքի մասնավորապես՝ Երքաղխորհրդի համակարգում և ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում։
1984 թվականից մասնագիտությամբ աշխատել է Հայաստանի գրողների միությունում, ապա թղթակցել է «Արմենպրես» և «Նոյան տապան» լրատվական գործակալություներին։
1997 թվականից «Նոյան Տապան» տեղեկատվավերլուծական թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:
1998 թվականից Ռուսաստանի ժուռնալիստների միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի և Ռուսաստանի հայերի միության անդամ է:
Պարգներ
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝
- Լոմոնոսովի անվան շքանշան;
- «Սուտակե խաչ» շքանշան;
- ՌՀՄ «Ոսկե խաչ» շքանշան;
- Ռուսաստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր է;
- Մեդալ՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի «Մամուլի և տեղեկատվության զարգացման գործում ունեցած վաստակի համար;
- «Մովսես Խորենացու» մեդալ;
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ;
- Ռուսաստանի ժուռնալիստների միության «Ծառայությունների համար» մեդալ;
- «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ:

