Տրիբունալը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պետական դավաճանության և ՀՀ Սահմանադրությունը խախտելու մեջ

Никол Пашинян

Արտաքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի կանխամտածված գործողությունները հանգեցրին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի: Ընդ որում, Փաշինյանն ինքը հայտարարեց, որ իրեն պետք է մեղադրեն միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկները ժողովրդին չներկայացնելու համար: Ավելի վաղ Սերժ Սարգսյանի թիմի կանխամտածված գործողությունները խաթարեցին Բաքվի հետ համաձայնեցված Մադրիդյան սկզբունքները, որոնք Երևանում հատուկ սկսեցին կոչել «Լավրովի պլան»՝ սեփական քայքայիչ գործողությունների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու համար։ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների սկսվելուց հետո խափանեց զորահավաքային պլանը: Մինչ այդ ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները: Ժամանակին օգնության խնդրանքով չդիմելով Ռուսաստանին և չստանալով օգնություն արևմտյան երկրներից՝ Փաշինյանն ի վերջո ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի ակտ, այնուհետև պաշտոնապես հրաժարվել Արցախի հայերի պաշտպանությունից և ճանաչել այն՝ որպես Ադրբեջանի մաս, ինչը հակասում էր Հայաստանի պետականաստեղծ փաստաթղթերին և վտանգի տակ էր դնում Արցախում ապրող ավելի քան հարյուր հազար հայ քաղաքացիների կյանքը։

Никол Пашинян во время предвыборной компании в 2021 году

Նիկոլ Փաշինյանը և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները բավականին հաճախ իրենց հրապարակային ելույթներում սիրում են պարծենալ 2018 թ. «թավշյա հեղափոխության» և 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդից ստացած «պողպատե մանդատով»: Սակայն, մոռանում են, որ մանդատը ստացել են իրենց նախընտրական խոստումների դիմաց, որոնք էլ ընտրություններում հաղթելուց հետո ներառվել են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրի, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորությունների վրա…»,-ասված է ծրագրի նախաբանում:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատվեց 2021 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՝ շնորհիվ խորհրդարանական մեծամասնության՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության:

ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածը կառավարությանը պարտավորեցնում է խստորեն գործել Կառավարության ծրագրի շրջանակներում.

«Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը…»,- գրված է ՀՀ Սահմանադրության մեջ:

Конституция РА

Սույն նյութում դիտարկվում է է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող դրույթների իրականացումը: Փաստաթղթի 1.2 կետում նշվում է հետևյալը․

«Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա…Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

"Պողպատե մանդատը" որպես ինդուլգենցիա ընդունելով ժողովրդի անունից ցանկացած, այդ թվում ՝ հակաիրավական գործողություն կատարելու համար՝ Նիկոլ Փաշինյանն իշխանական լիազորությունները ստանալուց հետո շատ արագ մոռացավ կառավարության ծրագրի և իր սահմանադրական պարտականությունների մասին։ Հայաստանի կառավարության ղեկավարն անհապաղ ձեռնամուխ եղավ Արցախի հարցն ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի լուծելու իր գլխավոր առաքելության իրականացմանը, որի համար 2018 թվականին իշխանության էր եկել Սերժ Սարգսյանի կողմից բեմադրված «թավշյա հեղափոխության» արդյունքում:

Հայաստանի Հանրապետությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինքն իրեն հեռացրեց Արցախի հարցի՝ կարգավիճակի որոշման հիման վրա լուծման բանակցային գործընթացից։ Ավելին՝ Հայաստանի «թավշյա»ղեկավարությունը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի դերից։

13.04.2022 –ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ անհրաժեշտ է իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում․

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ՝ Հայաստանի համար։ Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք ՝ վկայակոչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Երկու կողմերն էլ (Հայաստան և Ադրբեջան-խմբ.) ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ արտահայտություններով և առաջին անգամ, և, հավանաբար, շատ կարևոր է, որ Հայաստանը Ղարաբաղը ներառել է Ադրբեջանի տարածքի կազմում։ Այս մասին 2023 թվականի հունիսի 13-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

"Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի առաջնորդը, տվյալ դեպքում ՝ Փաշինյանը, դա արտահայտել է նման ոչ երկիմաստ ձևով։ Դա միանգամայն աներկբա էր»,- ընդգծել է Բորելը։ 

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դուրս բերեց ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, այլև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Արցախի տարածքում ռուս խաղաղապահների գտնվելու նպատակահարմարությունն ու իրավական հիմնավորվածությունը:

Ահա թե ինչ է ասել այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի մարտի 29-ին «Իզվեստիա» ՄՏԿ ստուդիայում տված հարցազրույցում

Министр иностранных дел РФ Сергей Лавров

«Երբ 2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նաև Մակրոնի գյուտն է, իրենք փաստաթուղթ են ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջան է, մեզ ոչ ոք տեղյակ չի պահել։ Այնուհետև Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասաց. «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»։ Բացատրություններ չեղան, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք դա անում էինք։ Բայց երբ ինքը ստորագրեց, որ այս տարածքն Ադրբեջանի կազմում է, կարգավիճակի հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ լքեցիք ղարաբաղցիներին՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, դուք էիք, որ որոշեցիք, որ նրանք քաղաքացիներ չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»։

Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը քարտ-բլանշ ստացավ Արցախը վերջնականապես գրավելու և հայ բնակչությանը տեղահանելու համար: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց Արցախի շրջափակումն ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից. փակվեց Լաչինի միջանցքը, որը միակ տրանսպորտային կապն էր արտաքին աշխարհի հետ։ 120 հազար մարդ հայտնվեց մեկուսացման մեջ։ Արցախում սկսեցին սննդի կտրոններ տրամադրել, սպառվեցին վառելիքի պաշարները, առաջին անհրաժեշտության դեղերը, խափանումներ առաջացան գազի եւ էլեկտրականության մատակարարումների հետ կապված, ինտերնետի հասանելիության խնդիրներ ծագեցին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական» գործողություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում ՝ «սահմանադրական կարգը վերականգնելու», «լայնածավալ սադրանքները» կասեցնելու, հայկական բանակի ստորաբաժանումները զինաթափելու և տարածաշրջանի տարածքից դուրս բերելու նպատակով։ Մեկ օր անց Բաքուն և Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնության եկան հրադադարի մասին։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ բնակչությունը ստիպված եղավ լքել Արցախը։

Արցախի ամբողջական հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը Բաքվի հրահանգով ձեռնամուխ եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային հարթակի լուծարմանը։

2024 թվականի հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն Երևանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդական առաքելություն էր իրականացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ։ Իսկ արդեն 2025 թ․ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը․

«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ:առաջարկում ենք կնքել խաղաղության համաձայնագիր և միաժամանակ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն ։ Այսինքն ՝ միարժամանակ երկու փաստաթղթերի ստորագրումը»,- ընդգծել է Փաշինյանը։ .

Սակայն այս դեպքում էլ փաստացի խաբեց ժողովրդին, քանի որ ի վերջո Երևանը պաշտոնապես ստորագրեց ԵԱՀԿ ՄԽ լուծարման տակ ՝ առանց խաղաղության պայմանագրի Բաքվի ստորագրությունը ստանալու։

2024 թ․ օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանն ամբողջությամբ հրաժարվում է Արցախյան հարցի լուծումից և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներից՝ հայտարարելով, որ Արցախ վերադարձը հակասում է Հայաստանի շահերին։

Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հերքել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, նա հայտարարեց, որ նրան պետք է դատել այն բանի համար, որ Հայաստանի ժողովրդին չի ներկայացրել միջնորդների ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ։

"Դա իմ սխալն էր: Ես պետք է այն ժամանակ ոտքի կանգնեի, ցույց տայի բանակցային փաստաթղթերը և ասեի ՝ ժողովուրդ, մենք հասել ենք այդ կետին, տարբերակներ չունենք։ Ահա դրա համար արժե ինձ դատել, որովհետև չեմ եկել և չեմ ասել, որ այս խաղն ավարտված է։ Դա իմ սխալն է, եթե ինձ ինչ-որ բանում մեղադրում եք, ապա մեղադրեք դրանում"․ ասել է Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում։

Իսկ օրերս Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ կարող էր ընդհանրապես խուսափել պատերազմից ՝ ընդունելով միջնորդների առաջարկները։ 23.08.2021 ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում նա նշել է

"Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։

Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական և հետաքրքիր գործընկեր։"

Այսպիսով, "Հայաստանի անկախության պահպանման և կենսագործման" կարգախոսի ներքո Արցախն ու հայ զինվորների հազարավոր կյանքեր զոհաբերվեցին հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության, և դա այն դեպքում, երբ թուրքերն ու ադրբեջանցիներն առանձնապես չեն թաքցնում հայոց պետականությունը ոչնչացնելու իրենց ծրագրերը:

Վերոնշյալ փաստերի հիման վրա Տրիբունալը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է․

  • պետական դավաճանության մեջ՝ արտահայտված Ադրբեջանի կողմից Արցախը զավթելու և հայ բնակչության տեղահանման համար կանխամտածված հիմքեր ստեղծելու համար;
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտման մեջ՝ կապված ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրին հակասող քաղաքականություն իրականացնելու հետ;
  • արցախցիներին ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ունեցվածքից զրկելու մեջ։