«Հերիք է մարդկանց էշի տեղ դնեք». ՏՐԻԲՈՒՆԱԼ-ը սատարում է ընդդիմադիր գործչի հարցերն՝ ուղղված Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին
Ընդդիմադիր գործիչ Արթուր Համբարձումյանը «Ո՛չ ստին» յութուբյան ալիքի ուղիղ եթերում բավական հետաքրքիր հարցեր է ուղղել Սերժ Սարգսյանին․
- Ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին և 20-ին պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սինխրոն առաջ քաշեցին «Անջատում հանուն փրկության» թեզը։ Սերժ Սարգսյանն այս թեզն օգտագործեց Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկին ուղղված նամակում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ֆրանսիական «Լիբերասիոն» թերթին տված հարցազրույցում: Դա պայմանավորվածություն էր, թե՞ պատահական զուգադիպություն։
- Ինչո՞վ էր պայմանավորված 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնում նշանակելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ։
Մանրամասները ՝ տեսանյութում․
Տեղեկանք․ Գեորգի Կուտոյանը 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ՝ համաձայն որի՝
«Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»։

Գեորգի Կուտոյանը մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը չի զբաղեցրել ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի՝ գլխավոր խմբի պաշտոն, գնդապետի կոչում ևս չի ունեցել:
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացնելու ժամանակ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և համակարգի աշխատակիցներին՝ «թավշյա» հեղափոխության ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար։
«Ամբողջ աշխարհն, առանց չափազանցության, զարմացած է և հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, և ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ՝ սիրո և համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և ԱԱԾ ներդրումն ամենևին էլ երկրորդական չէ», - ընդգծել է վարչապետը:
Հրաժարականից մոտ 1,5 տարի անց՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց 38-ամյա Գեորգի Կուտոյանի դին: Քննության վարկածով ՝ Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել։
7or․am լրատվավերլուծական կայքը 18.01.2020 թ․ նյութում կասկած է հայտնել քննության վարկածի առնչությամբ․
«Նիկոլին կից իրավապահները «ինքնասպանության դրդման» հոդվածով են գործ հարուցել։ Իսկ որտեղի՞ց են իմացել, որ ինքնասպանություն է ու դեռ մի բան էլ դրդիչ է եղել։ Միգուցե այդ հոդվածը դրվել է հետագա քաղաքական մուտիլովկաներով զբաղվելո՞ւ համար։
ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը հրապարակային դաշտում գրեթե չկար, բայց ի պաշտոնե շատ բան գիտեր։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի մասին։
Օրինակ, գիտեր, թե ինչպե՞ս եղավ, որ ՊՊԾ գնդի գրավումից շատ չանցած Նիկոլ Փաշինյանը կազմ ու պատրաստ գտնվում էր դեպքի վայրում, ուղիղ եթերներ էր մտնում և որևէ խնդրի չէր հանդիպում «ծռերի» կողմից։ Կուտոյանին վստահաբար մանրամասներ էին հայտնի Փաշինյանի և «ծռերի» կապերի՝ հանրությանն անհայտ հատվածների մասին։
Ի դեպ, «ծռերից» միայն Պավլիկ Մանուկյանն էր ասում, որ Նիկոլին պետք է աղբաման նետել և Պավլիկն այժմ ժիրոյենց հետ չէ։
Քաղաքական խոհանոցին տիրապետող բոլոր սուբյեկտներին էլ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է նախորդ իշխանության հաճախորդը։ Հաճախորդությունն էր, որ նրան հնարավորություն տվեց ընդգրկվել իշխանական նախագիծ հանդիսացող «Ելք» դաշինքում։ Կուտոյանը հաստատապես ավելի շատ բան կիմանար այդ մասին։
Կուտոյանը ԱԱԾ ղեկավար է եղել «թավշյա» հեղափոխության ողջ ընթացքում։ Նա հաստատ տեղեկացված էր, թե ովքեր են սատարում Նիկոլի քայլերթին, ինչ կա-չկա այս ամենի հետևում և այլն»։

